ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-227-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական: