Գլխավոր տեղեկություն
Համար
N 474-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 474-Ա

 

«ԼԱԹԵ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՔՍՏԻԼԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 1,295,000 դրամ արժողությամբ «Տեքստիլի վերամշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված տեքստիլի թափոնները մանրացնող սարքավորումը (1,598.61 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 474-Ա որոշման

 

«ԼԱԹԵ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՔՍՏԻԼԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

1) Աջակցել քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող՝ ձեռագործությամբ զբաղվող սոցիալապես անապահով 50 և ավելի տարիք ունեցող կանանց, ովքեր հասարակական հիմունքներով աշխատանք կարող են իրականացնել և վերամշակված տեքստիլից ստեղծեն այլ արտադրանքներ.

2) Հնացած և օգտագործման համար ոչ պիտանի տեքստիլ նյութերի հավաքագրման, վերամշակման միջոցով պահպանել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Աննա Բադալյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ AX0217158, տրված է 2024 թվականի ապրիլի 15-ին, 003-ի կողմից).

2) Կարինե Ավանյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ AV0530406, տրված է 2022 թվականի նոյեմբերի 21-ին, 004-ի կողմից).

3) Լիլիթ Հովհաննիսյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ AT0275961, տրված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, 011-ի կողմից).

4) Սվետլանա Հարությունյան (քաղաք Երևան, նույնականացման քարտի տվյալները՝ 006713101, տրված է 2015 թվականի օգոստոսի 20-ին, 008-ի կողմից).

5) Ելենա Կուրչավովա (քաղաք Մոսկվա, անձնագրի տվյալները՝ 75 9203776, տրված է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, МВД 77614).

6) Սուսաննա Ամիրխանյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ BA3572794, տրված է 2021 թվականի հունիսի 4-ին, 011-ի կողմից).

7) Սուրեն Կարաբեկյան (քաղաք Համբուրգ, անձնագրի տվյալները՝ C1W0XZNN8, տրված է 2017 թվականի հունիսի 2-ին, KUNDENZ. SՆDERELBE):

4.

Ծրագիրը կատարողը

«Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ամառանոցային առաջին  տարածք 9Ա, Մալաթիա-Սեբաստիա 0081, ՀՎՀՀ՝ 01343303):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Քաղաք Երևան և Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

1,295,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող՝ ձեռագործությամբ զբաղվող սոցիալապես անապահով 50 և ավելի տարիք ունեցող կանայք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և ներմուծել տեքստիլի թափոնների վերամշակման համար նախատեսված սարքավորումներ՝ 1,295,000 դրամ արժողությամբ: Վերամշակված տեքստիլը անհատույց տրամադրվելու է ծրագրի շահառուներին: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Տեքստիլի թափոնները մանրացնող սարքավորման ձեռքբերում և ներմուծում՝ 615,000 դրամ արժողությամբ.

2) Լվացման և չորացման սարքավորումների ձեռքբերում՝ 680,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Տեղական ինքնակառավարման մարմիններ, Շրջակա միջավայրի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

15.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան