Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2025
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիս 2025 թվականի թիվ 75-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`

 

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «5121» (Տրանսպորտային սարքավորումներ) «20000,0» թիվը փոխարինել «18000,0» թվով:

2) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4241» (Մասնագիտական ծառայություններ) «2200,0» թիվը փոխարինել «5200,0» թվով:

3) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «15000,0» թիվը փոխարինել «11000,0» թվով:

4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4269» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «0,0» թիվը փոխարինել «1000,0» թվով:

5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4639» (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) «0,0» թիվը փոխարինել «20 000,0» թվով:

6) Բաժին 6 խումբ 6 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «5000,0» թիվը փոխարինել «7000,0» թվով:

7) Բաժին 11 խումբ 1 դաս 1 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «153254,5» թիվը փոխարինել «133254,5» թվով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -11 Դեմ -0 Ձեռնպահ -0


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

 

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ
 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ
 

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ
 

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ
 

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

 

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան