ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 633-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 628-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 15-ի «Արարատ Միրզոյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 628-Ա որոշման 2-րդ կետում «կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 16-23-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, իսկ 2025 թվականի հուլիսի 24-25-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|