Գլխավոր տեղեկություն
Համար
N 632-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 632-Ա

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252- Լ որոշման 106-րդ կետը՝

1. Հաստատել «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 632-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N ՀՕ-103-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1. 

«Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Նախագծի

ներկայացում

ՀՀ վարչապետի

աշխատակազմ-

2026 թ. ապրիլի 10

 

ՀՀ

կառավարության որոշման ընդունում-2026 թ. մայիսի 25

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի

2-րդ հոդված

2.

«Պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ-2026 թ. ապրիլի 10

ՀՀ

կառավարության որոշման ընդունում-2026 թ. մայիսի 25

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի

2-րդ հոդված

3.

«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թ. հուլիսի 30

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի

3-րդ հոդվածի 2-րդ մաս

4.

«Երաժշտական, արվեստի,

գեղարվեստի և պարարվեստի

դպրոցների ընդունելության

կազմակերպման և ավարտական

քննությունների անցկացման

կարգը սահմանելու մասին»

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

հրամանի հաստատում

2026 թ. մարտի 31

Ֆինանսավորում չի

պահանջվում

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

2025 թվականի մայիսի 12-ի

N ՀՕ-103-Ն օրենքի

3-րդ հոդվածի 2-րդ մաս

5.

«Նախադպրոցական,

հանրակրթական, մասնագիտական ուսումնական

հաստատությունների

ղեկավարման իրավունքի

հավաստագրի տրամադրման

կարգը սահմանելու մասին»

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

հրամանի հաստատում

2025 թ.

հոկտեմբերի 20

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի

4-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ