ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 140 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 172
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
15.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«15» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 1996 թ. N 172

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 140 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» N 140 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

որոշմամբ հաստատված N 2 ցուցակում`

ա) ցուցակի I գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Երկրաբանական հետախուզական աշխատանքներ

ա) Բանվորներ

Մղանների (բուլդոզերների), քերաշերեփավոր տրակտորների մեքենավարներ

Գազակարոտաժային կայանի մեքենավարներ

Երկրաբաշխական նիշեր և հենանիշեր տեղակայող բանվորներ

Երկրաբանական նմուշներ վերցնող բանվորներ, նմուշներ լվացողներ

Երկրաբանահանութային և որոնողական աշխատանքներում զբաղված բանվորներ

Երկրաբանական աշխատանքներում զբաղված լեռնային և հորատող բանվորներ

Երկրաֆիզիկական և երկրաքիմիական աշխատանքներում զբաղված բանվորներ

Էլեկտրահետախուզման կայանի մեխանիկներ

Ինքնագնաց կարոտաժային կայանի մեխանիկներ

Կոլեկտորներ

Լեռնային և հորատման սարքավորումներ վերանորոգող և հերթապահ էլեկտրափականագործներ (փականագործներ)

Լեռնային ապարներ հղկող բանվորներ և վարպետներ

Կարոտաժային կայանի ամբարձիչների մեքենավարներ

Հորատանցողներ, հանքախորշագործներ, ակոսողներ

Հորատման աշխատանքներում զբաղված մեքենավարներ

Հորատման աշխատանքներում հորատման, շոգեուժային, էներգետիկ սարքավորումներ սպասարկող փականագործներ, եռակցող և էլեկտրամոնտյորներ

Հորատման կայանի մեքենավարներ (մեքենավարների օգնականներ)

Հորատման աշտարակներ տեղակայողներ, տեղակայող-եռակցողներ, տեղակայող-էլեկտրամոնտյորներ, տեղակայող հյուսներ

Մարկշեյդերական աշխատանքներում զբաղված լեռնային բանվորներ

Նավթի և գազի շահագործական և հետախուզական հորատանցքեր հորատողներ (հորատողների օգնականներ)

Նավթի և գազի հորատման կայանքի մեքենավարներ (մեքենավարների օգնականներ)

Շարժական սեյսմիկ կայանի օպերատորներ

Պայթանցքեր հորատողներ, պայթեցնողներ

բ) Ղեկավարներ և մասնագետներ

Երկրաբանական-հետախուզական և որոնողական արշավախմբերի (ձեռնարկությունների), խմբերի, ջոկատների, դաշտային կայանների ղեկավարներ և մասնագետներ».

բ) ցուցակի XX գլխի առաջին մասի «ա» ենթակետը լրացնել հետևյալ մասնագիտություններով`

«Արդուկող-չորացնող ագրեգատների օպերատորներ

Սանրագզող սարքավորումների օպերատորներ

Ճոպանային մեքենաների օպերատորներ

Ճոպանահյուս և պարանային մեքենաների օպերատորներ

Պտտման և ձգման մեքենաների օպերատորներ

Ժապավենային սարքավորումների օպերատորներ

Փաթաթման սարքավորումների օպերատորներ, բացի բարձր ավտոմատացվածից («Մուրատ» տիպի և համանման ավտոմատներ)

Ճմլող-գզող մեքենաների օպերատորներ

Խանձող սարքավորումների օպերատորներ, ովքեր զբաղված են բնական մետաքսի խանձմամբ

Հյուսող մեքենաների օպերատորներ

Մանածագործ մեքենաների օպերատորներ

Զարկող-փխրեցնող մեքենաների օպերատորներ

Վուշի արտադրությունում դասավորող մեքենաների օպերատորներ

Նախաթելի սարքավորումների օպերատորներ

Քաթան ձգող մեքենաների օպերատորներ

Ձգող սարքավորումների (ներառյալ ոչ գործվածքային նյութերի արտադրության) օպերատորներ

Զտող մեքենաների օպերատորներ, ովքեր զբաղված են բնական մետաքսի մանվածքի զտմամբ

Մանվածքային արտադրության նախապատրաստական արտադրամասերի պտտող, մանող, փաթաթող, ոլորող, վերափաթաթող մեքենաներ և ջուլհակային հաստոցներ սպասարկող վարպետներ և վարպետների օգնականներ

Մանող բանվորուհիներ

Կորդի արտադրությունում գործող հաստոցներ տեղադրողներ

Ջուլհակներ, մետաղյա և սինթետիկ ցանցերի պատրաստմամբ զբաղված ջուլհակներ».

գ) ցուցակի XXVIII գլխի առաջին մասի «ա» ենթակետը լրացնել հետևյալ մասնագիտություններով`

«Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային տեղամասերում գնացքների ընդունման, ճանապարհման և բացթողման գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահներ

Արտակարգային և առաջին կարգի կայանների տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ

Բեռնատար գնացքների վագոնավարներ

Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների հնոցապաններ

Ինքնաշարժ վագոնների և շարժիչաքարշերի մեքենավարներ

Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

Ջերմաքարշերի մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

Էլեկտրաքարշերի մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

Դիզելագնացքների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

Էլեկտրագնացքների (հատվածամասերի) մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադների մեքենավար-հրահանգիչներ

Գնացքների կարգավարներ (դիսպետչերներ) և գնացքների ավագ կարգավարներ (ավագ դիսպետչերներ)

Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ, գնացքներ կազմողներ

Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային (կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 15-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան