Գլխավոր տեղեկություն
Համար
N 945-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2025 թվականի N 945-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1318-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1318-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․

1) ցանկը 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 54-55-րդ կետերով՝

 

«

54.

1803100000

Կակաո լոսած (քերուկ) կամ կակաո զանգված

Կակաո զանգված յուղազերծված կամ ոչ յուղազերծված

կգ

300 000

ԵՄ երկրներ, Գանա,

Կոտ դ’Իվուար, Մալայզիա,

Ինդոնեզիա, Նիգերիա

ԵՄ երկրներ, Գանա,

Կոտ դ’Իվուար, Մալայզիա,

Ինդոնեզիա, Նիգերիա

1 970 000 000

 

55․

1804000000

Կակաո յուղ

100% կակաոյի յուղ, հալման ջերմաստի-

ճանը 31-35C

կգ

150 000

ԵՄ երկրներ, Գանա,

Կոտ դ’Իվուար, Մալայզիա, Ինդոնեզիա,

Նիգերիա

ԵՄ երկրներ, Գանա,

Կոտ դ’Իվուար, Մալայզիա, Ինդոնեզիա,

Նիգերիա

1 606 000 000

 
».

 

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «10 612 737 000» թիվը փոխարինել «14 188 737 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ