ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 974-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2025 թվականի N 974-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 7-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտության» բաժնի 27-րդ կետի 27.1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով նվիրաբերել սարքեր (սարքավորումներ)՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների միջև սարքերի (սարքավորումների) նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը:

3. Սահմանել, որ նվիրաբերվող սարքերի (սարքավորումների) գրանցման, հանձնման-ընդունման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 17-ի N 974-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ)

 

NN

ը/կ

Սարքի (սարքավորման) անվանումը

Շահառու կազմակերպությունը

Քանակը (հատ/լրակազմ)

Սարքի (սարքավորման) ձեռքբերման արժեքը (հազ. դրամ)

1

Գամմա սպեկտրաչափական

համակարգ

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային

հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

1

54,823.2

2

Ինֆրակարմիր մանրադիտակ վիզուալիզացիայով

ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ

1

135,000.0

3

Փակ ցիկլով հելիումային կրիոստատ համակարգ

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ

1

30,999.6

4

Հոլի էֆեկտի չափման համակարգ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ

1

11,400.0

5

Մագնիսամիջուկային ռեզոնանսի սպեկտրաչափ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

75,480.0

6

Բարձր լուծողունակության

լուսածրող էլեկտրոնային միկրոսկոպ

ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ

1

379,067.7

7

Ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր (K-Alpha)

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

175,290.12

8

Թվածրագրային կառավարմամբ

հիդրոաբրազիվային կտրող հաստոց

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական

համալսարան» հիմնադրամ

1

23,040.0

9

Օսցիլոսկոպ և կամայական

ալիքային գեներատոր

ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների

ինստիտուտ» ՊՈԱԿ

1

5,986.8

10

Քիրալային նյութերի նույնակա-նացման քրոմատագրաֆիկ համակարգ մասսպեկտրաչափական և լուսաչափական

դետեկցիայով

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

137,289.6

11

Տարաբնույթ միջավայրերում սնդիկի ուլտրահետքային կոնցենտրացիաների որոշման համակարգ (սնդիկի ֆլյուորեսցենտային անալիզատոր, նմուշների միկրոալիքային

տարրալուծման համակարգ)

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

1

60,000.0

12

Դիլատոմետեր

ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

1

18,312.0

13

Ցիտոգենոմիկայի համար նախատեսված մանրադիտակային համակարգ, մոնոտեսախցիկով և

ծրագրային ապահովումով

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

1

35,889.199

14

Մասնիկների չափսի որոշման

լազերային դիֆրակցիոն անալիզատոր

ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

1

26,040.0

15

Լիովին ավտոմատացված բազմաֆունկցիոնալ օպտիկական մանրադիտակ Leica DM 6 M

լրակազմով

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

34,320.0

16

Կենսազանգվածի օնլայն մշտադի-տարկման համակարգ և գաղութների Ultra-HD ավտոմատ հաշվիչ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

29,760.0

17

Սպեկտրոֆոտոմետր UV-VIS

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

26,916.0

18

Ռենտգենային դիֆրակտոմետր

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

1

112,364.96

19

Ֆլոուրեսցենտ սպեկտրոմետր

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ

1

26,730.0

20

Սպեկտրոֆոտոմետր; Ֆլուորիմետր

«Հայ-ռուսական համալսարան» ԲՄԿ ՊՈՒՀ

1

49,536.24

21

Իրական ժամանակում բջջային անալիզատոր

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

387,540.0

22

Բջիջների իմիջինգի և բազմառեժի- մային կարդացման համակարգ՝ համակցված բջիջների կուլտի-վացիայի ինկուբատորի հետ

ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

1

119,850.0

23

Բազմաֆունկցիոնալ (ուլտրաձայնա- յին, միկրոալիքային, ուլտրամանու- շակագույն) քիմիական

փոխարկումների աշխատակայան

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ

1

7,713.6

24

Ցածր ջերմաստիճանային (-86՛C) սառցարան

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ

1

4,968.0

25

Ռենտգենֆլյուորեսցենտային

անալիզատոր

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային

հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

1

30,342.0

26

Բարձր պարունակությամբ տեսա- պատկերավորման համակարգ

ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ

1

37,499.992

27

Երկու օպտիկական տատանումների մարման

սեղաններ հենարաններով

ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ

1

18,700.0

28

Արևային սիլմուլյատոր և վոլտ-

ամպերային բնութագրերի չափման համակարգ

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական

լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ

1

34,500.0

29

Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) համար նախատեսված LIDAR

(լազերային) սքաներ CHCNAV

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

1

19,161.6

30

50 լիտր տարողության, մանրէների խորքային կուլտիվացման և տեխնոլոգիական ցուցանիշների օպտիմալացման համար սարք,

լրակազմով

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ

1

39,999.9

31

Շարժական ֆլուորեսցենտ-

ռենտգենային անալիզատոր

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին

ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ

1

17,760.0

32

Տեղեկատվության պահպանման համակարգ

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ

1

38,080.2

33

Բարձր ճնշման հոմոգենիզատոր (Ֆռենչ պռես) իր պարագաներով

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

44,668.8

34

Միկրոօրգանիզմների աճեցման

երեք մոդուլանի ինկուբացիոն թափահարիչ սառեցմամբ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

39,135.636

35

CS տարրերի անալիզատոր

ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

1

28,901.635

36

Բարձր ճնշումային ավտոմատացված անընդհատ հոսքային

կատալիտիկ համակարգ (FlowCAT)

ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

1

121,958.9

37

Բարձր ճշտության ժամանակակից

բացարձակ և հարաբերական ծանրաչափ

ՀՀ ԳԱԱ «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի

և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

1

222,700.0

38

Վիզուալիզացիոն սպեկտրոսկոպիկ էլիպսոմետր

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

1

125,414.0

39

Լաբորատոր կենդանիների աճեցման, խնամքի և դրանց հետ

աշխատելու համակարգ

ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

1

480.0

40

Լճերի նմուշառման և հետազո-տության շարժական համալիր Հայաստանի Հանրապետությունում նավի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու

տվյալները ներառում են՝

1. Դիմում՝ նավի գրանցման համար:

2. Նավի սեփականության իրավունքի հաստատման փաստաթուղթ:

3. Նավի տեխնիկական բնութագրերը:

4. Նավի ապահովագրության վկայագիր:

5. Նավի տեխնիկական զննման արդյունքներ:

6. Պետական տուրքերի վճարման անդորրագրեր:

Նավի գրանցման համար անհրաժեշտ տվյալները՝

Արտադրման երկիր՝ Չինաստան Արտադրման տարեթիվ՝ 2024

Նավի մակնիշը՝ MAR-H200, արտադրող՝ Q.A. Marine Գործարանային համար՝ CNAHT2023045-8MXLT

Չափեր՝ ընդհանուր երկարությունը՝ 8 մ, ջրագծի երկարությունը` 6,5 մ, կմախքի լայնությունը` 2,5 մ, կմախքի խորությունը` 1,36 մ

Հզորություն-շարժիչի

հզորությունը՝ 115HPճ2

Արագություն-նախագծված արագությունը՝ 35 ծովահանգույց: Ջրի մեջ ընկղմվելու տվյալներ՝ Կմախքի և ծովի մակերևույթի միջև եղած բարձրությունը՝ 0,45 մ Բեռնատարողություն- փոխադրվող բեռի քաշը՝ 3,8 տ Մարդատարողություն-հիմնական անձնակազմի անդամների քանակը՝ 8 մարդ

Շարժիչը-գլխավոր շարժիչը՝

YAMAHA F115HETX/U, վառելիքի տարողությունը՝ 650 լ:

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

1

113,719.2

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ