ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.
«26.1. |
սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ |
բազային տուրքի եռապատիկի չափով»։ |
Հոդված 2․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑1.3‑րդ կետերով.
«1.1. |
որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար
|
բազային տուրքի վեցապատիկի չափով
|
1.2 |
վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար |
քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով |
1.3. |
տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքով տպագրված փաստաթղթերը և (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով»։ |
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-259-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական: