ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «բացառությամբ այն դեպքերի, երբ» բառերից հետո լրացնել «փաստաբանը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հանրապետության նախագահ | Վ. Խաչատուրյան | 
| 
 2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-266-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական: