ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1052-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված, ինչպես նաև «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «ԱԳԷԱ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված թիվ ՀՀ ԱՆ ԳՀԽԾՁԲ-2024/48 պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված պատվիրատուի լիազորությունները վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Ընդ որում, պայմանագրի շրջանակում 2024 թվականին հատկացված կանխավճարի մարմանը վերաբերող փաստաթղթերի՝ գանձապետական համակարգ մուտքագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին` երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետի կատարումը` կատարելով համապատասխան փոփոխություններ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրում:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի փոփոխությունների կատարումը և ամբողջական նախագծանախահաշվային փաստաթղթերի փոխանցումը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |