Գլխավոր տեղեկություն
Համար
N 520-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 520-Ա

 

«ԱՐԲԵԻՏԵՌ-ՍԱՄԱՐԻՏԵՌ-ԲՈՒՆԴ ԴՈՅՉԼԱՆԴ Ի ՎԻ (ԷՅԷՍԲԻ)»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող՝ 6,963,934 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից (ՀՎՀՀ` 02870545) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Սպորտմաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00212205) 2025 թվականի հուլիսի 9-ին կնքված՝ N 463/2/2025/ARM պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քնապարկերի, ուսապարկերի և քնապարկի ներքնակների ձեռքբերում` 3,142,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արեգ» առևտրային կոոպերատիվի հետ (ՀՎՀՀ՝ 05007719) 2025 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ N 463/1/2025/ARM պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սարքավորումների, գործիքների, էլեկտրական շինարարական գործիքների ձեռքբերում՝ 3,821,100.27 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

04.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 520-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արտակարգ իրավիճակների ժամանակ՝ միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում, տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվող Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի ինքնաբավ լինելու, ցանկացած վայրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար նյութատեխնիկական ապահովում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Եվրամիության Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործառնությունների գլխավոր տնօրինություն (Directorate-General for European Civil Protection and Humanitarian Aid Operations):

4.

Ծրագիրը կատարողը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (Երևան, Աբովյան փողոց 16, 202 սենյակ, ՀՎՀՀ՝ 02870545)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, արտակարգ իրավիճակներ

6.

Ծրագրի բյուջեն

6,963,934 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը` ի դեմս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության:

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքները համակարգելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Թիմը համալրվելու է Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետներով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի նյութատեխնիկական ապահովում՝ 6,963,934 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) նյութատեխնիկական ապահովման ապրանքներ` սարքավորումների, գործիքների, էլեկտրական շինարարական գործիքների ձեռքբերում՝ 3,821,100.27 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի.

2) ճանապարհորդական պարագաներ՝ քնապարկեր, ուսապարկեր և քնապարկի ներքնակների ձեռքբերում՝ 3,142,833 դրամ արժողությամբ, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

04.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ