ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1077-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիայի հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար։
2. Հիմնական լիցենզիայի տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):
3. Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 11-ից և գործում է մինչև 2026 թվականի փետրվարի 11-ը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1077-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) հիմնական լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա ապրանք ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
2) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրաններ.
3) հայտատու` արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ հիմնական լիցենզիա ստանալու նպատակով:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում՝
1) ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության և հաշվառման հասցեն), պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
2) հայտ` համաձայն N 1 ձևի.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում հիմնական լիցենզիան լիազոր մարմնի կողմից տրամադրվում է հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Հայտի և կից փաստաթղթերի թերի լինելու կամ դրանցում անհամապատասխանություններ առկա լինելու դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը կամ շտկել դրանցում առկա անհամապատասխանությունները։ Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 3 աշխատանքային օրով։
7. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն թերությունները շտկված հայտը կամ փաստաթղթերը չի ներկայացրել լիազոր մարմին կամ կրկին ներկայացրել է թերի։
8. Հայտի և հիմնական լիցենզիայի 5-րդ և 6-րդ կետերում, անհրաժեշտության դեպքում, կարող են նշվել մեկից ավելի երկրներ։
9. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
10. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, և հայտատուն ներկայացնում է նոր լիցենզիա ձևակերպելու դիմում՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
11. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
12. Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
3. Հիմնական լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Հայտատու |
5. Վաճառողի երկիրը |
6. Ծագման երկիրը |
7. Չափի միավորը՝ 1 տոննա |
8. Ծավալը |
9. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | |
10. Լրացուցիչ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության) | |
11. Հիմնական լիցենզիան տալու հիմքը |
12. Հայտատուի լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը «__ » _____ 20__ թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1077-Ն որոշման |
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն | |
1. Հիմնական լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
3. Հիմնական լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Հայտատու |
5. Վաճառողի երկիրը |
6. Ծագման երկիրը |
7. Չափի միավորը՝ 1 տոննա |
8. Ծավալը |
9. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | |
10. Լրացուցիչ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության) | |
11. Հիմնական լիցենզիան տալու հիմքը |
12. Հայտատուի լիազորված անձ Անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը «__ » _____ 20 __թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|