Գլխավոր տեղեկություն
Համար
N 538-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 538-Ա

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 57,357,720 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 538-Ա որոշման

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմաների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 2, ՀՎՀՀ՝ 07610657)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն:

6.

Ծրագրի բյուջեն

57,357,720 դրամ, որից՝ 18,670,670 դրամը նախորդ տարվա դրամական մնացորդն է

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2025 թվականի հուլիսի 31-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի հուլիսի 31–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածի համար – 57,357,720 դրամ արժողությամբ, այդ թվում՝

ա. ծառայությունների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) –10,100,000 դրամ,

բ. աշխատանքների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 11,022,720 դրամ,

գ. հագուստի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 870,000 դրամ,

դ. տրանսպորտային նյութերի ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 980,000 դրամ,

ե. հատուկ նպատակային այլ նյութեր (3 – 4-րդ եռամսյակ) – 1,025,000 դրամ,

զ. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 15,500,000 դրամ,

է. վարչական սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 1,500,000 դրամ,

ը. այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3 – 4-րդ եռամսյակ) – 16,360,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ծառայությունների ձեռքբերում – 10,100.000 դրամ, այդ թվում՝

ա. տնկարանի ստեղծման ծառայություններ – 8,800,000 դրամ,

բ. փայտամշակման ծառայություններ – 300,000 դրամ,

գ. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 1,000,000 դրամ.

2) աշխատանքների ձեռքբերում – 11,022,720 դրամ, այդ թվում՝

ա. տանիքների վերանորոգման աշխատանքներ – 4,722,720 դրամ,

բ. արտաքին լուսավորության սարքերի տեղադրում – 600,000 դրամ, գ. այլ էլեկտրական մոնտաժային աշխատանքներ – 200,000 դրամ,

դ. հատակի ծածկերի փռման աշխատանքներ – 1,000,000 դրամ,

ե. ցանկապատի ընթացիկ նորոգման աշխատանքներ – 3,000,000 դրամ,

զ. շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (վարչական շենքի վերանորոգում) – 1,500,000 դրամ.

3) հագուստի ձեռքբերում – 870,000 դրամ, այդ թվում՝

ա. արտադրական հատուկ հագուստ – 480,000 դրամ (8 հատ),

բ. արտադրական հատուկ հագուստ – 100,000 դրամ (5 հատ),

գ. կիսաճտքավոր կոշիկներ – 240,000 դրամ (8 հատ),

դ. կիսաճտքավոր կոշիկներ – 50,000 դրամ (5 հատ).

4) տրանսպորտային նյութերի ձեռքբերում – 980,00 դրամ, այդ թվում՝ ա. սեղմված բնական գազ – 600,000 դրամ (2000 կգ),

բ. ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 – 240,000 դրամ (8 հատ),

գ. ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 – 140,000 դրամ (4 հատ).

5) հատուկ նպատակային այլ նյութեր – 1,025,000 դրամ, այդ թվում՝ ա. ուղղահայաց շերտավարագույր – 925,000 դրամ,

բ. գործիքների հավաքածուներ – 100,000 դրամ (1 հատ).

6) տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում – 15,500,000 դրամ, այդ թվում՝

ա. ամենագնաց մեքենա – 13,000,000 դրամ (1 հատ),

բ. ամենագնաց մեքենա (փոքր բեռնատար) - 2,500,000 դրամ (1 հատ).

7) վարչական սարքավորումների ձեռքբերում – 1,500,000 դրամ, այդ թվում՝

ա. աթոռ համակարգչային – 1,000,000 դրամ (20 հատ),

բ. նստարաններ – 500,000 դրամ (10 հատ).

9) այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 16,360,000 դրամ, այդ թվում՝

ա. անցակետային հսկողության սարքեր – 3,520,000 դրամ (1 հատ),

բ. անցակետային հսկողության սարքեր – 4,575,000 դրամ (1 հատ),

գ. ճանապարհային արգելապատնեշներ (պլաստմասսայե) – 675,000 դրամ (25 հատ),

դ. փայտի մշակման հաստոցներ – 4,000,000 դրամ (1 հատ),

ե. պահպանման կոնտեյներներ – 3,000,000 դրամ (1 հատ),

զ. կենտրոնացված ջեռուցման կաթսաներ – 430,000 դրամ (1 հատ),

է. էլեկտրականության չափման սարքեր – 10,000 դրամ (1 հատ),

ը. սայլակ, բեռնատար, մեկ անիվով – 75,000 դրամ (3 հատ),

թ. սեղմիչ աքցաններ – 15,000 դրամ (1 հատ),

ժ. պտուտակահաններ – 30,000 դրամ (1 հատ),

ի. գայլիկոն – 30,000 դրամ (1 հատ):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16–ի N 66–Ն որոշմամբ

հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան