Գլխավոր տեղեկություն
Համար
N 1140-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2025 թվականի N 1140-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «պետական միասնական գրանցամատյանում» բառերով.

2) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «վերջիններիս համար» բառերից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4․ Նպատակային ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երի համար հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները յուրաքանչյուր ԲՈՈՒՄ-ի համար՝ համաձայն հետևյալ սանդղակի.

1) սույն նպատակային ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ԲՈՈՒՄ-երի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի ընթացքում ԲՈՈՒՄ-ի մասով վճարված եկամտային հարկի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշումների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի՝ ինչպես հաշվետու, այնպես էլ դրան նախորդող ժամանակահատվածների համար փաստացի հետ վերադարձված գումարների տարբերությունը.

2) սույն կետի 1-ին ենթակետից բացառություն են կազմում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ները, որոնց դեպքում կփոխհատուցվի եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 30%-ը, սակայն ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը, իսկ վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի՝ սույն ենթակետով սահմանված փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 50%-ը, սակայն ոչ ավելի, քան հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար գումարային 2 000 000 (երկու միլիոն) դրամը:».

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6․ Սույն նպատակային ծրագրի 3-րդ, 5-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանող հայտեր ներկայացրած տնտեսավարողների գծով նպատակային ծրագիրն իրականացնող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է կատարում տեղեկատվություն ստանալու նպատակով՝

1) Պետական եկամուտների կոմիտեին՝ ԲՈՈՒՄ-ների համար ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, եկամտային հարկի գումարի չափի, եկամտային հարկից հետ վերադարձված գումարների, տնտեսավարողի գործունեության ոլորտի և աշխատողների թվաքանակի վերաբերյալ.

2) Ազգային անվտանգության ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև տարածքից դուրս ԲՈՈՒՄ-ների գտնվելու վերաբերյալ։».

5) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 6․1-ին կետով՝

«6.1. Տնտեսավարողների և ԲՈՈՒՄ-ների վերաբերյալ սույն նպատակային ծրագրի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը նպատակային ծրագիրն իրականացնող մարմնին Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկատվությունը ստանալուց հետո, դրանք նպատակային ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում, նպատակային ծրագիրն իրականացնող մարմինը տնտեսավարողի հետ 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է համապատասխան պայմանագիր (պայմանագրի առկայության դեպքում՝ համաձայնագիր), որի ուժի մեջ մտնելու օրը համարվում է տնտեսավարողի դիմում-հայտի բավարարման օրը, և փոխհատուցումները հաշվարկվում են այդ օրվանից սկսած»։».

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7․ Սույն նպատակային ծրագրի շրջանակներում պայմանագրի (պայմանագրի առկայության դեպքում՝ համաձայնագիր) կնքումից հետո փոխհատուցումները կատարվում են տնտեսավարողների կողմից դիմում-հայտում նշված բանկային հաշվին՝ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներառյալ։».

7) 12-րդ կետում «դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը ներառյալ» բառերով։

2․ Սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով նոր խմբագրությամբ շարադրվող որոշման N 2 հավելվածի 4-րդ և 7-րդ կետերի գործողությունները տարածվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող որոշման N 2 հավելվածի 6-րդ և սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով որոշման N 2 հավելվածում լրացվող նոր 6․1-ին կետի գործողությունները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում ներկայացված և դեռևս չբավարարված (ընթացքի մեջ գտնվող) դիմում-հայտերի վրա։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան