ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 563-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 39,238,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
18.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 563-Ա որոշման |
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Մելիք-Ստեփանյան փողոց, 42/27 շենք, ՀՎՀՀ՝ 09423966) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գյուղ Շիկահող, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
39,238,600 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար – 39,238,600 դրամ արժողությամբ, այդ թվում. ա. հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (3-4 եռամսյակ) – 1,100,000 դրամ, բ. վարչական սարքավորումների ձեռքբերում (3-4 եռամսյակ) - 15,190,000 դրամ, գ. այլ մեքենաներ և սարքավորումներ (3-4 եռամսյակ) – 22,948,600 դրամ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում – 1,100,000 դրամ, այդ թվում՝ ա. շինարարական նյութեր – 1,100,000 դրամ. 2) վարչական սարքավորումներ – 15,190,000 դրամ, այդ թվում՝ ա․ եռոտանի - 60,000 դրամ, բ․ սեղանի համակարգիչներ – 1,800,000 դրամ, գ․ համակարգչային պլանշետ - 900,000 դրամ, դ․ գունավոր տպիչներ – 240,000 դրամ, ե․ հեռուստատեսային պրոյեկցիայի սարքեր – 60,000 դրամ, զ․ տեսասարքեր - 250,000 դրամ, է․ ձայնա և տեսագրության և վերարտադրության սարքավորումներ-1,600,000 դրամ, ը․ տեսանկարահանման համակարգ – 5,000,000 դրամ, թ․ պատգարակներ – 160,000 դրամ, ժ․ փրկարարական և արտակարգ իրավիճակներում կիրառվող հավաքածու – 500,000 դրամ, ի․ լուսանկարչական խցիկների օբյեկտիվներ – 1,200,000 դրամ, լ․ ֆոտոնկարահանման խցիկ – 600,000 դրամ, խ․սառցարաններ - 320,000 դրամ, ծ․ ջրատաքացուցիչ կաթսաներ – 2,500,000 դրամ. 3) այլ մեքենաներ և սարքավորումներ – 22,948,600 դրամ, այդ թվում՝ ա․ արևային էներգիայի ստացման համակարգի տեղադրում - 9,733,000 դրամ, բ․ անօդաչու թռչող սարքեր – 3,600,000 դրամ, գ․ անցակետային հսկողության սարքեր – 4,933,600 դրամ, դ․ օդերևութաբանական կայաններ - 160,000 դրամ, ե․ հեռաչափման սարքավորումներ – 400,000 դրամ, զ․ գիշերային տեսողության սարքեր – 1,800,000 դրամ, է․օպտիկական մանրադիտակներ – 350,000 դրամ, ը․ երկաթե կամ պողպատե քարշափոկեր - 992,000 դրամ, թ․ցուցանակներ և հարակից առարկաներ - 980,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվության ներկայացում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
18.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|