Գլխավոր տեղեկություն
Համար
N 723-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 723-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 728-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 746-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշման հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշման հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհուրդ։»։

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 748-Լ որոշման հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ։»։

13. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշման հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝

«12.1. Կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։»։

14. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով՝

«11.1. Կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհուրդ։»։

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ