ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 721-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածներում «տեղեկատվություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեղեկություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.
2) N 2 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «միջկառավարական» բառը.
3) N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով, իսկ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով․
«7) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցեր».
4) N 2 հավելվածի 6-րդ կետում «Հասարակական» բառը փոխարինել «հասարակական» բառով.
5) N 2 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ներկայացրել են տվյալներ հակակոռուպցիոն ոլորտում իրականացրած առնվազն երեք ծրագրերի վերաբերյալ (առկայության դեպքում՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ծրագրեր): Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներառի դրա բովանդակության նկարագրությունը, իրականացման կոնկրետ ժամանակահատվածը, ինչպես նաև ստացված արդյունքների համապարփակ նկարագրություն:».
6) N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և հակակոռուպցիոն մոնիթորինգի anti-corruption.gov.am պլատֆորմում՝ սույն հավելվածի 10.3-րդ կետով սահմանված կարգով խորհրդի նախագահի կողմից ստորագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում».
7) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10. Խորհրդի նիստի ավարտից հետո խորհրդի նիստերում քննարկված հարցերի վերաբերյալ քարտուղարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն, որը կարծիքի է ներկայացվում խորհրդի անդամներին:».
8) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10․1-ին, 10․2-րդ և 10․3-րդ կետերով․
«10․1․ Խորհրդի անդամները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են դիտարկումներ կամ առաջարկություններ, եթե այդպիսիք առկա են։
10․2․ Քարտուղարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված դիտարկումները և առաջարկությունները՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ։
10․3․ Խորհրդի նիստի արձանագրության վերաբերյալ սահմանված ժամկետում դիտարկում կամ առաջարկություն չներկայացնելու դեպքում, իսկ առկայության դեպքում՝ դիտարկումների կամ առաջարկությունների հիման վրա լրամշակված արձանագրությունն ստորագրում է խորհրդի նախագահը։».
9) N 2 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «երեք օր» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր» բառերով.
10) N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) հանդես է գալիս հայտարարությամբ խորհրդի օրակարգում ներառված հարցերի, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրերի, ինչպես նաև խորհրդի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.».
11) N 2 հավելվածի 13.1-ին կետում «10-րդ օրը» բառերը փոխարինել «10-րդ աշխատանքային օրը» բառերով.
12) N 2 հավելվածի 14-րդ կետը «կարող են» բառերից առաջ լրացնել «խորհրդակցական ձայնի իրավունքով» բառերով.
13) N 3 հավելվածի 1-ին կետը «հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող երկու հասարակական կազմակերպությունների» բառերով.
14) N 3 հավելվածի 3-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «15 աշխատանքային օր» բառերով.
15) N 3 հավելվածի 5-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով և 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտերը ներկայացնելու 15 աշխատանքային օրվա ժամկետը նախարարության պատճառաբանված որոշման հիման վրա կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով։».
16) N 3 հավելվածի 8-րդ կետը «անձնագրային տվյալները,» բառերից հետո լրացնել «կապը հասարակական կազմակերպության հետ,» բառերով.
17) N 3 հավելվածի 12-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.
18) N 3 հավելվածի 14-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով, իսկ «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով.
19) N 3 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու մասին հեռախոսով ծանուցվելու դեպքում կազմվում է գրավոր արձանագրություն։».
20) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1. Հինգ աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու անհնարինության դեպքում հայտ ներկայացնողը թերությունները շտկելու ժամկետի ավարտից առնվազն երկու աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստով դիմում է ներկայացնում նախարարություն՝ թերությունները շտկելու ժամկետն առավելագույնը հինգ աշխատանքային օրով երկարացնելու խնդրանքով: Նախարարությունը դիմումը քննարկում և կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում՝ դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշման մասին էլեկտրոնային փոստով ծանուցելով հայտ ներկայացնող անձին».
21) N 3 հավելվածի 15-րդ կետը «ընթացք չի տրվում» բառերից հետո լրացնել «՝ ժամկետը լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնելով համապատասխան որոշում և դրա մասին էլեկտրոնային փոստով ծանուցելով հայտ ներկայացնողին» բառերով.
22) N 3 հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են ոչ ավել, քան հինգ հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում:».
23) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին, 16.2-րդ և 16.3-րդ կետերով.
«16.1. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են հինգից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա անցկացվում է մրցույթի երկրորդ փուլ, որի ժամանակ նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն ունեցող (վերջին հինգ տարիների ընթացքում առավել շատ ծրագրեր իրականացրած) հինգ կազմակերպություններին:
16.2․ Մրցույթի երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության դեպքում կայացվում է համապատասխան որոշում՝ հայտ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
16.3. Եթե առաջին փուլի ընթացքում, ներկայացրած փաստաթղթերում առկա թերությունների շտկման անհրաժեշտությամբ պայմանավորված, հայտ ներկայացնողին տրամադրվել է լրացուցիչ ժամկետ՝ սույն կարգի 14-րդ կամ 14․1-ին կետերով սահմանված կարգով, ապա երկրորդ փուլի անցկացման մասին որոշումը կայացվում է վերոնշյալ ժամկետները հաշվի առնելով:».
24) N 3 հավելվածի 17-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.
25) N 3 հավելվածի 18-րդ կետում «Մինչև ներգրավման նոր գործընթացի ավարտը նրանք շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև խորհրդի նոր անդամ հասարակական կազմակերպությունների ներգրավումը խորհրդի գործող անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:».
26) N 3 հավելվածի 19-կետում «16-րդ կետով» բառերը փոխարինել «16.1-ին, 16.2-րդ և 16․3-րդ կետերով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|