ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» օգոստոս 2025 թվականի N 99-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել դիմածնոտային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «19»-ի թիվ 99-Ն հրամանի |
ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դիմածնոտային վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Դիմածնոտային վիրաբույժը կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Բուժական գործ զինված ուժերում» և «Մանկաբուժություն» և կլինիկական օրդինատուրա և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Դիմածնոտային վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4․ Դիմածնոտային վիրաբույժի առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության դիմածնոտային վիրաբույժ.
2) Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ.
3) Առողջության առաջնային պահպանման ծառայության դիմածնոտային վիրաբույժ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. դիմածնոտային վիրաբույժը պետք է`
1) Իմանա բժշկական օգնության տրամադրման կարգը․
2) Իմանա առաջնային մասնագիտացված բժշկա-սանիտարական օգնության, մասնագիտացված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում՝ դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտներին․
3) Տրամադրի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտներին բժշկական օգնություն կլինիկական ուղեցույցներին համաձայն․
4) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների և նրանց օրինական ներկայացուցիչների գանգատների հավաքագրման սկզբունքները.
5) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտներին զննման մեթոդներին.
6) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների լաբորատոր և գործիքային հետազոտության մեթոդներին առողջական վիճակի գնահատման նպատակով, նրանց անցկացման բժշկական ցուցումներին և արդյունքների վերլուծության կանոններին․
7) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով բուժառուների անատոմիա-ֆունկցիոնալ առանձնահատկությունները․
8) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով բուժառուների հիվանդության էթիոլոգիան, պաթոգենեզը, պաթոմորֆոլոգիան, կլինիկական դրսևորումը, դիֆերենցիալ ախտորոշումը, ընթացքի առանձնահատկությունները, հնարավոր բարդությունները և ելքը․
9) Իմանա այլ օրգանների և օրգան համակարգերի հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են դիմածնոտային շրջանի փոփոխություններով․
10) Իմանա դիմածնոտային հիվանդությունները և ախտաբանական վիճակները, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքները, որոնք պահանջում են պացիենտի ուղղորդումն այլ բժիշկ-մասնագետի մոտ, ըստ համապատասխան բժշկական օգնության տրամադրման կարգերի և կլինիկական ուղեցույցերի․
11) Իմանա դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների մոտ բարդությունների ախտանշանները և համախտանիշները, կողմնակի ազդեցությունները և ոչ ցանկալի ռեակցիաները, այդ թվում, առաջացած բժշկական միջամտության հետևանքով.
12) Տիրապետի բարդությունների կանխարգելման և բուժման հիմունքներին, առաջացած կողմնակի ազդեցություններին, ոչ ցանկալի ռեակցիաներին, այդ թվում, լուրջ և ոչ կանխատեսելի, առաջացած բժշկական միջամտություններին, վիրաբուժական, դեղորայքի և այլ բժշկական պարագայի օգտագործմամբ, ոչ բժշկական թերապիայի, բժշկական սնուցման հետևանքով․
13) Ցուցաբերի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների անհետաձգելի օգնության տրամադրում՝ ըստ համապատասխան գործող կլինիկական ուղեցույցների, բժշկական օգնության տրամադրման կարգերի և չափորոշիչների․
14) Տիրապետի դիմածնոտային հիվանդություններով և ախտաբանական վիճակներով, այդ թվում, դիմածնոտային շրջանի վնասվածքներով պացիենտների բուժման պլանի մշակման սկզբունքներին՝ ըստ համապատասխան գործող կլինիկական ուղեցույցների, բժշկական օգնության տրամադրման կարգերի և չափորոշիչների․
15) Իմանա աշխատանքային անվտանգության կանոնները.
16) Ունենա աղետների բժշկության հիմնական գիտելիքներ.
17) Իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրությունը և բժշկական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը:
6․ Դիմածնոտային վիրաբույժը պետք է ունենա բժշկական հատուկ հմտություններ. բժշկական գործողությունների իրականացում, այդ թվում` վիրաբուժական ամբուլատոր պայմաններում ․
1) պերիկորոնիտի բուժում.
2) կաթնատամի հեռացում.
3) մշտական ատամի հեռացում.
4) ատամի բարդ հեռացում.
5) ատամնաբնի կյուրետաժ.
6) ատամի հեմիսեկցիա (ամպուտացիա).
7) ատամի ռեպլանտացիա.
8) կորոնառո-ռադիկուլյար սեպարացիա.
9) ատամի արմատածայրի ռեզեկցիա.
10) հարարմատային բշտերի հեռացում.
11) ռետենցված և կիսառետենցված ատամների հեռացում.
12) բերանի խոռոչի աբսցեսի բացազատում և դրենավորում.
13) հայմորյան ծոցի թափածակման պլաստիկա.
14) հայմորյան ծոցի լվացում.
15) ատամնաբնային արնահոսության կանգնեցում տամպոնադայի միջոցով և հեմոստատիկ նյութերով.
16) ալվեոլիտի բուժում.
17) բերանի խոռոչի լորձաթաղանթի կարերի տեղադրում.
18) քունքստործնոտային հոդախախտի ներուղղում.
19) վերին և ստորին ծնոտների կոտրվածքների ռեպոզիցիա և անշարժացում և ժամանակավոր և բեկակալով.
20) բեկակալի հեռացում վերին և ստորին ծնոտներից.
21) քթոսկրերի փակ ռեպոզիցիա.
22) վերքերի վիրաբուժական մշակում.
23) լեզվի սանձիկի պլաստիկա (ֆրենուլոպլաստիկա).
24) վերին շրթունքի պլաստիկա.
25) ստորին շրթունքի պլաստիկա.
26) վեստիբուլոպլաստիկա.
27) սինուս-լիֆտինգ դենտալ իմպլանտացիա.
28) բերանի խոռոչից աուտոոսկորի ստացում, բերանի խոռոչից փափուկ հյուսվածքային տրանսպլանտատի ստացում.
29) պարօդոնտոլոգիական վիրահատությունների իրականացում.
30) ալվեոլյար ելունների աուգմենտացիա.
31) տիտանե թիթեղների և ուղղորդված ռեգեներացիայի համար թաղանթների կիրառում ալվեոլյար ելունի ոսկրապլաստիկ միջամտությունների ժամանակ.
32) դեմքի և բերանի խոռոչի փոքր գոյացությունների հեռացում:
33) դիմածնոտային շրջանի ինցիզիոն և էքցիզիոն բիոպսիայի իրականացում.
7. Դիմածնոտային վիրաբույժը պետք է ունենա բժշկական հատուկ հմտություններ. բժշկական գործողությունների իրականացում, այդ թվում` վիրաբուժական ստացիոնար պայմաններում․
1) պերիկորոնիտի բուժում.
2) կաթնատամի հեռացում.
3) մշտական ատամի հեռացում.
4) ատամի բարդ հեռացում.
5) ատամնաբնի կյուրետաժ.
6) ատամի հեմիսեկցիա/ամպուտացիա.
7) ատամի ռեպլանտացիա.
8) կոռոնառո-ռադիկուլյար սեպարացիա.
9) ատամի արմատածայրի ռեզեկցիա.
10) հարարմատային բուշտերի հեռացում.
11) ռետենցված և կիսառետենցված ատամների հեռացում.
12) բերանի խոռոչի աբսցեսի բացազատում և դրենավորում.
13) հայմորյան ծոցի թափածակման պլաստիկա.
14) հայմորյան ծոցի լվացում.
15) ատամնաբնային արունահոսության կանգնեցում տամպոնադայի միջոցով և հեմոստատիկ նյութերով.
16) ալվեոլիտի բուժում.
17) բերանի խոռոչի լորձաթաղանթի կարերի տեղադրում.
18) քունքստործնոտային հոդախաղտի ներողղում.
19) վերին և ստորին ծնոտների կոտրվածքների ռեպոզիցիա և իմմոբիլիզացիա (անշարժացում) ժամանակավոր և բեկակալով.
20) բեկակալի հեռացում վերին և ստորին ծնոտներից.
21) քթոսկրերի փակ ռեպոզիցիա.
22) վերքերի վիրաբուժական մշակում.
23) լեզվի սանձիկի պլաստիկա (ֆրենուլոպլաստիկա).
24) վերին շրթունքի պլաստիկա.
25) ստորին շրթունքի պլաստիկա
26) վեստիբուլոպլաստիկա.
27) սինուս-լիֆտինգ.
28) դենտալ իմպլանտացիա.
29) բերանի խոռոչից աուտոոսկարի ստացում.
30) բերանի խոռոչից փափուկ հյուսվածքային տրանսպլանտատի ստացում.
31) պարոդոնտոլոգիական վիրահատությունների իրականացում.
32) ալվեոլյար ելունների աուգմենտացիա.
33) տիտանե թիթեղների և ուղղորդված ռեգեներացիայի համար թաղանթների կիրառում ալվեոլյար ելունի ոսկրապլաստիկ միջամտությունների ժամանակ.
34) դեմքի և բերանի խոռոչի փոքր գոյացությունների հեռացում.
35) դիմածնոտային շրջանի ինցիզիոն և էքցիզիոն բիոպսիայի իրականացում.
36) դիմածնոտային շրջանի և պարանոցի աբսցեսների և ֆլեգմոնաների բացազատում ներբերանային և արտաբերանային եղանակով.
37) դեղորայքային օստեոնեկրոզի ախտորոշման և բուժում.
38) դիմածնոտային շրջանի և պարանոցի սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների համալիր բուժում.
39) լիմֆադենէկտոմիա դիմածնոտային շրջանի և պարանոցի.
40) տրախեոստոմիա.
41) ռադիկալ հայմորոտոմիա.
42) էնդոսկոպիկ հայմորոտոմիա.
43) հարքթային ծոցերի ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատություններ.
44) փափուկ հյուսվածքների և ոսկրերի օտար մարմինների հեռացում.
45) ներոսկրային լավաժ.
46) սեկվեստրէկտոմիա.
47) ախտահարված ոսկրի հեռացում.
48) ոսկրի մետաղական կոնստրուկցիաների հեռացում.
49) դիմային գանգի ոսկրերի օստեոսինթեզ.
50) քունքստործնոտային հոդի արտրոպլաստիկա.
51) այտոսկրի և այտային աղեղի փակ ռեպոզիցիա.
52) ակնակապճի հատակի ռեպոզիցիա և ֆիքսացիա.
53) քթոսկրերի ռեպոզիցիա և ֆիքսացիա.
54) արտաքին ականջի առաջնային վիրաբուժական մշակում.
55) արյունահոսության կանգնեցում.
56) պերիֆերիկ անոթի կապում.
57) արտաքին քնային զարկերակի կապում.
58) ստոծնոտային թքագեղձի էքստիրպացիա.
59) ստոծնոտային թքագեղձի էքստիրպացիա վիդեոէնդոսկոպի կիրառմամբ.
60) թքային խուղակի հատում, պլաստիկ փակում.
61) հարականջային թքագեղձի գոյացությունների հեռացում՝ դիմային նյարդի ճյուղերի պահպանմամբ.
62) սուբտոտալ պարոտիդէկտոմիա.
63) տոտալ պարոտիդէկտոմիա՝ դիմային նյարդերի ճյուղերի պահպանմամբ.
64) ռադիկալ պարոտիդէկտոմիա՝ պլաստիկ-ռեկոնստրուկտիվ կոմպոնենետով.
65) ռադիկալ պարոտիդէկտոմիա՝ դիմային նյարդի ճյուղի/և ճյուղերի հատումով, միկրովիրաբուժական տեխնիկայի կիրառմամբ նյարդի վերականգնումով.
66) սպիական դեֆորմացիայի հատում.
67) սպիական դեֆորմացիայի հատում՝ տեղային հյուսվածքներով վերականգնումով.
68) դեմքի և պարանոցի սպիական դեֆորմացիայի հատում՝ սնուցող ոտիկով ռոտացիոն լաթով վերականգնումով.
69) ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների պլաստիկա՝ գագաթային մութքով.
70) պարանոցի առաջային հատվածի փափուկ հյուսվածքների պլաստիկա.
71) պարանոցի կողմնային հատվածի փափուկ հյուսվածքների պլաստիկա.
72) այտային շրջանների պլաստիկա տեղային հյուսվածքների կիրառմամբ.
73) այտային շրջանների պլաստիկա իմպլանտների կիրառմամբ.
74) կզակային շրջանի պլաստիկա տեղային հյուսվածքների կիրառմամբ.
75) կզակային շրջանի պլաստիկա իմպլանտների կիրառմամբ.
76) դիմածնոտային շրջանի և պարանոցի լիպոֆիլինգ.
77) ականջախեցու դեֆեկտի վերականգնում.
78) ականջախեցու ձևաորում անոտիայի և միկրոտիայի դեպքում.
79) օտոպլաստիկա.
80) դեմքի ուրվագծային պլաստիկա.
81) դիմածնոտային շրջանի ոսկրապլաստիկ վիրահատություններ.
82) դիմածնոտային շրջանի ոսկրապլաստիկ վիրահատություններ՝ բիոդեգրադացվող. նյութերի կիրառմամբ.
83) վերին շրթունքի պլաստիկա.
84) վերին շրթունքի պլաստիկա տեղային հյուսվածքներով.
85) վերին շրթունքի պլաստիկա իմպլանտների կիրառմամբ.
86) ստորին շրթունքի պլաստիկա.
87) ստորին շրթունքի պլաստիկա տեղային հյուսվածքներով.
88) ստորին շրթունքի պլաստիկա իմպլանտների կիրառմամբ.
89) ստորին կոպերի պլաստիկա /բլեֆարոպլաստիկա/.
90) ստորին կոպերի պլաստիկա /բլեֆարոպլաստիկա/՝համակցված միոպեկսիայի հետ.
91) ստորին կոպերի պլաստիկա /բլեֆարոպլաստիկա/՝համակցված կանտոպլաստիկայի հետ.
92) վերին կոպերի պլաստիկա /բլեֆարոպլաստիկա/.
93) լատերալ և մեդիալ կանտոպլաստիկա.
94) էպիկանտուսի հեռացում.
95) ճակատային շրջանի լիֆտինգ բաց եղանակով.
96) ճակատային շրջանի էնդոսկոպիկ լիֆտինգ.
97) քունքային լիֆտինգ բաց եղանակով.
98) քունքային լիֆտինգ էնդոսկոպիկ եղանակով.
99) դեմքի ձգում (ֆեյս-լիֆտինգ).
100) դեմքի և պարանոցի ձգում.
101) դեմքի և պարանոցի ձգում՝ համակցված պլատիզմոռաֆիայով.
102) բիշի մարմնի հեռացում (բիշէկտոմիա).
103) ակնակապճի դեկոմպրեսիա՝ ոսկրային դեկոմպրեսիայով.
104) էկտրոպիոնի և էնտրոպիոնի վերացում.
105) բլեֆարոռաֆիա.
106) կոպերի նորագոյացությունների հեռացում.
107) վերին և ստորին կոպերի դեֆեկտների վերականգնում տեղային հյուսվածքներով.
108) վերին և ստորին կոպերի դեֆեկտների վերականգնում սնուցող ոտիկով լաթերով.
109) վերին և ստորին կոպերի դեֆեկտների վերականգնում ազատ մաշկային փոխպատվաստուկով.
110) այտաակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիյա.
111) այտաակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.
112) այտա-ճակատա-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.
113) նազո-էթմո-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա.
114) դիմային գանգի վերին և միջին երրորդականի կոտրվածքների և հետվիրահատական և հետտրավմատիկ դեֆեկտների ռեկոնստրուկցիա.
115) գանգա-ակնակապճային-դիմային կոմպլեքսի ռեզեկցիա.
116) գանգա-ակնակապճային-դիմային կոմպլեքսի ռեզեկցիա միկրովիրաբուժական վերականգնումով.
117) ստորին ծնոտի ռեզեկցիա.
118) ստորին ծնոտի ռեզեկցիա՝ ոսկրապլաստիկ վերականգնումով միկրովիրաբուժական մեթոդների կիրառմամբ.
119) վերին ծնոտի ռեզեկցիա.
120) վերին ծնոտի ռեզեկցիա՝ ոսկրապլաստիկ վերականգնումով միկրովիրաբուժական մեթոդների կիրառմամբ.
121) ակնակապճի պլաստիկա՝ ալլոպլաստիկ նյութերի կիրառմամբ.
122) օրբիտոտոմիա.
123) ակնակապճի պատերի ռեկոնստրուկցիա.
124) դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա.
125) ակնակապճի պատերի ռեզեկցիա.
126) օտար մարմնի, նորագոյացության հեռացում ակնակապճից.
127) քիթ-շրթունքային համալիրի ռեկոնստրուկցիա.
128) շրթունքի բնածին արատի վերականգնում.
129) խեյլո-ռինոպլաստիկա.
130) խեյլոպլաստիկա.
131) ռինոսեպտոպլաստիկա.
132) սեպտոպլաստիկա.
133) ռինոպլաստիկա.
134) վազոտոմիա.
135) կոնխոտոմիա.
136) վերին շրթունքի միաժամանակ վերականգնում քթի ռեկոնստրուկցիայի և ալվեոլյար ելունի ճեքվածքի պերիօստեոպլաստիկայի հետ.
137) քթի արտաքին դեֆեկտների վերականգնում.
138) վերին ծնոտի ատամնաբնային ելունի պլաստիկա.
139) ուրանոպլասիկա.
140) փափուկ քիմքի պլաստիկա.
141) ցիրկուլյար օրբիտոտոմիա և ակնակապիճների մեդիալ տեղաշարժում.
142) կրանիոսինոստոզների և կրանիոդիզոստզների վերականգնում.
143) կրանիոտոմիա.
144) կրանիոպլաստիկա.
145) գանգի վանասված ոսկրերի հատում, հեռացում.
146) օստեոտոմիկ գենիոպլաստիկա.
147) դեմքի միջին երրորդականի ոսկրերի օստեոտոմիա.
148) ծնոտների օստեոտոմիա.
149) Լե-Ֆորտ I օստեոտոմիա.
150) Լե-Ֆորտ II օստեոտոմիա.
151) Լե-Ֆորտ III օստեոտոմիա.
152) ոսկրային համալիրների տեղաշարժում և ֆիքսում մինի թիթեղներով.
153) դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա աուտոոսկրի և արհեստական իմպլանտների կիրառմամբ.
154) դիմածնոտային շրջանի այրվածքների և ցրտահարությունների համալիր բուժում:
մտություններ․
155) վեճերի լուծման հմտություններ.
156) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Դիմածնոտային վիրաբույժը պետք է ունենա`
1) hաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ:
5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն․ դիմածնոտային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
10. Տեխնիկական հմտություններ. դիմածնոտային վիրաբույժը պետք է`
1) տիրապետի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանի տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնի բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարի համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետի թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատի բժշկական սարքավորումների հետ:
6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
11․ Դիմածնոտային վիրաբույժը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7. ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են դիմածնոտային վիրաբույժի վրա։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
13․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության և առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստաևությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
14․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման և բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման և հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել․
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.05.2026, N 40-Ն | 19.08.2025, N 99-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|