Գլխավոր տեղեկություն
Համար
N 573-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 573-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 26,580,800 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 573-Ա որոշման

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3․

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

4․

Ծրագրի կատարողը

«Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278)

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բերդաշեն, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6․

Ծրագրի բյուջեն

26,580,800 դրամ

7․

Բարեգործության ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հուլիսի 31-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի հուլիսի 31-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար – 26,580,800 դրամ արժողությամբ, այդ թվում՝

ա. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 11,890,000 դրամ.

բ. գնում չհանդիսացող ծախսեր (աշխատակիցների գործուղման ծախսեր, 3-4-րդ եռամսյակ) – 700,000 դրամ.

գ. նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 8,743,500 դրամ.

դ. հիմնական միջոցների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,247,300 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Ծառայությունների ձեռքբերում - 11,890,000 դրամ, այդ թվում՝

ա. գործառնական բնույթի և բանկային ծառայություններ – 40,000 դրամ, այդ թվում՝ բանկային ծառայությունների միջնորդավճարներ – 10,000 դրամ և ՀԴՄ սպասարկման գումար – 30,000 դրամ.

բ. էներգետիկ ծառայություններ – 4,300,000 դրամ՝ վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախս, սակագինը՝ ցերեկայինը 1 կվ/ժամը՝ 50.48, գիշերայինը 40.48, ընդամենը 94.547 կՎտ/ժամ Էլեկտրաէներգիա.

գ. կոմունալ ծառայություններ – 750,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյան կիրճ և Արևմտյան տեղամասերի աղբահանության ծառայություն՝ 18 կետից 3 ամիս տևողությամբ – 700,000 դրամ և ջրամատակարարման ծառայություն՝ 352 խորանարդ մետր ծավալով – 50,000 դրամ.

դ. կապի ծառայություններ – 1,050,000 դրամ, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի և տարածքներում տեղադրված տեսախցիկների համացանցի և հեռախոսակապի ծառայություն – 850,000 դրամ ու փոստային ծառայություններ – 200,000 դրամ.

ե. գույքի և սարքավորումների վարձակալություն – 700,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար հատուկ նպատակային տեխնիկայի վարձակալություն (սեպտիկ հորերը մաքրող տեխնիկայի, էքսկավատորի, գրեդերի).

զ. համակարգչային ծառայություններ – 300,000 դրամ՝ հաշվապահական ծրագրերի ծառայությունների և համակարգչային ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար.

է. աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ – 400,000 դրամ՝ աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ.

ը. տեղեկատվական ծառայություններ՝ տպագրական ծառայություններ - 650,000 դրամ.

թ. ներկայացուցչական ծախսեր՝ ներկայացուցչական ծախսեր թվով 5 միջոցառումների համար – 600,000 դրամ.

ժ. ընդhանուր բնույթի այլ ծառայություններ – 900,000 դրամ, այդ թվում՝ Ղազանչիի այցելուների կենտրոնի շենքի, բակի և հարակից տարածքի համար խնամքի ծառայություններ (633 քմ ընդհանուր մակերեսով) – 600,000 դրամ, ավտոմեքենաների տեղորոշման ծառայություններ (թվով 5 ավտոմեքենաների համար) – 180,000 դրամ և տերմինալային ծառայություններ – 120,000 դրամ.

ի. մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում – 2,200,000 դրամ, այդ թվում՝ 5 մեքենաների վերանորոգման և ընթացիկ սպասարկման ծառայությունների ձեռքբերում – 2,200,000 դրամ,

2) Նյութերի ձեռքբերում – 8,743,500 դրամ, այդ թվում՝

ա. գրասենյակային նյութեր - 250,000 դրամ.

բ. տրանսպորտային նյութեր - 7,073,500 դրամ, այդ թվում՝ բենզին «ռեգուլյար» (2,000 լիտր) – 1,000,000 դրամ, դիզելային վառելիք (1,500 լիտր) – 780,000 դրամ, սեղմված բնական գազ (9,500 կգ) – 2,612,500 դրամ, պրոպան գազ (5,500 լիտր) – 990,000 դրամ, շարժիչի յուղեր (100 լիտր) – 230,000 դրամ, շարժիչի հակասառեցնող հեղուկ (50 լիտր) – 55,000 դրամ, ավտոմեքենայի անիվներ (8 հատ) – 344,000 դրամ, ավտոմեքենայի անիվներ (12 հատ) – 384,000 դրամ, տրակտորի անիվներ (2 հատ) – 200,000 դրամ, տրակտորի անիվներ (2 հատ) – 320,000 դրամ, կվադրոցիկլի անիվներ (4 հատ) – 168,000 դրամ, մարտկոց (5 հատ) – 170,000 դրամ.

գ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 500,000 դրամ՝ կենցաղի ապահովման համար մաքրող լվացող նյութեր.

դ. հատուկ նպատակային այլ նյութեր - 920,000 դրամ՝ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ տարաբնույթ նյութերի համար ծախսեր,

3) Հիմնական միջոցների ձեռքբերում՝ վարչական սարքավորումների ձեռքբերում – 5,247,300 դրամ, այդ թվում` համակարգիչներ (4 հատ) -1,120,000 դրամ, էլեկտրական ջեռուցիչ (3 հատ) – 150,000 դրամ, աթոռ գրասենյակային (20 հատ) – 500,000 դրամ, գազօջախ (1 հատ) – 180,000

դրամ, տեսահսկողության համակարգ (1 հատ) – 950,000 դրամ, դրոն (1 հատ) – 657,300 դրամ, ֆոտոխցիկ օբյեկտիվով (1 հատ) – 990,000 դրամ, ձյունակոշիկներ (10 հատ) – 700,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Կազմակերպական ծախսեր – 5,150,000 դրամ՝

ա. էլեկտրամատակարարում – 4,300,000 դրամ,

բ. համացանց – 850,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի

25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ