ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 574-Ա
«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 51,233,680 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորում հյուրընկալության ծառայությունների մասնագիտական ուսուցման կենտրոնի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02577713) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հովհ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 07625051) 2025 թվականի հունիսի 19-ին կնքված՝ N 2025/04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի շենքի կառուցման աշխատանքների իրականացում` 41,260,425 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջի էմ քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01357262) 2025 թվականի ապրիլի 3-ին կնքված՝ N ԱԾ-40/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 864,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 574-Ա որոշման |
«ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի զբոսաշրջային պոտենցիալի լիարժեք իրացման նպատակով հյուրընկալության և սպասարկման ոլորտների մասնագետների վերապատրաստման կենտրոնի կառուցում։ Կառուցված կենտրոնում ուսուցումն իրականացվելու ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ՝ անվճար հիմունքներով։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
1) Ճապոնիայի կառավարությունը ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության (Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան 23/4). 2) «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպություն (Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ամիրյան փողոց, շենք 12, բնակարան 29, ՀՎՀՀ՝ 02577713): |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպություն (Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ամիրյան փողոց, շենք 12, բնակարան 29, ՀՎՀՀ՝ 02577713) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, քաղ. Վանաձոր, Գարեգին Նժդեհի 45/1, բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 51,233,680 դրամ, որից՝ 1) 39,670,220.30 դրամը Ճապոնիայի դեսպանատուն. 2) 11,563,459.7 դրամը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպություն: |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակչություն, հատկապես սոցիալապես խոցելի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, 18-29 տարեկան չսովորող և չաշխատող երիտասարդներ, միջին տարիքի (30-40) կանայք, անապահով ճանաչված ընտանիքների անդամներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Վանաձորում հյուրընկալության ծառայությունների մասնագիտական ուսուցման կենտրոնի շենքի կառուցում՝ 41,260,425 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը. 2) Վանաձորում հյուրընկալության ծառայությունների մասնագիտական ուսուցման կենտրոնի շենքի կառուցման գործընթացի հեղինակային հսկողություն, տեխնիկական հսկողություն՝ 1,072,771 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը. 3) Վանաձորում հյուրընկալության ծառայությունների մասնագիտական ուսուցման կենտրոնի շենքի ջրամատակարարման և կոյուղու, ներքին գազամատակարարման համակարգերի անցկացման, հրդեհի ազդարարման և օդափոխության համակարգերի տեղադրում՝ 5,117,680 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը. 4) Վանաձորում հյուրընկալության ծառայությունների մասնագիտական ուսուցման կենտրոնի շենքի կահավորում՝ 2,918,804 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը. 5) աուդիտորական ծառայությունների իրականացում՝ 864,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կենտրոնի շենքի կառուցման աշխատանքների իրականացում (հողային աշխատանքներ, հիմքեր, պատեր, միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ (սյուներ, ծածկ, սանդղավանդակ), միջնորմներ, բացվածքներ, տանիք, մուտքի երեսպատման աշխատանքներ)` 41,260,425 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) կենտրոնի շենքի կառուցման հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում՝ 1,072,771 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) կենտրոնի շենքի կահավորման աշխատանքների իրականացում (խոհանոցային և գրասենյակային գույք, խոհանոցային և գրասենյակային սարքավորումներ և կենցաղային տեխնիկա)՝ 2,918,804 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) կենտրոնի շենքի ջրամատակարարման և կոյուղու, ներքին գազամատակարարման համակարգերի անցկացման, հրդեհի ազդարարման և օդափոխության համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,117,680 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 5) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 864,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայության Լոռու մարզի տարածքային կենտրոններ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառա-վարման մարմին, «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գործող արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն-ներ։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից վերահսկողության իրականացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |