Գլխավոր տեղեկություն
Համար
N 1239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետի 13-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով՝

«14) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մայրության նպաստի և ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները։»:

2. Որոշման N 1 հավելվածում՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով՝

«2.1) բանկային այլ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-ին հոդվածով սահմանված հատուկ բանկային հաշիվ չհանդիսացող՝ շահառուի անվամբ բանկում գործող այլ դրամային հաշիվ (բացառությամբ ավանդային և վարկային հաշիվների).».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Լիազոր մարմինը բանկին է տրամադրում սույն պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվությունը (այսուհետ` վճարման ցուցակ), իսկ բանկը, վճարման ցուցակում ներառված տվյալների հիման վրա, շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող միանվագ դրամական վճարի գումարը, բացառությամբ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման 3-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված միանվագ դրամական վճարի (այսուհետ՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ) գումարի։».

3) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝

«2.1. ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ցուցակը լիազոր մարմինը բանկին է տրամադրում, իսկ բանկը, համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ, հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքով նույնականացնում է շահառուին, ճշտում է շահառուի անվամբ բացված բանկային այլ հաշվի առկայությունը և՝

1) շահառուի անվամբ բացված բանկային այլ հաշվի առկայության դեպքում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը մուտքագրում է բանկային այլ հաշվին.

2) շահառուի անվամբ բացված բանկային այլ հաշվի բացակայության դեպքում` շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ ու ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը մուտքագրում այդ հաշվին:

2.2. Սույն պայմանագրի 2.1-ին կետի 1-ին ենթակետում նախատեսված դեպքում շահառուի անվամբ բացված բանկային այլ հաշվին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը մուտքագրելուց հետո այն համարվում է վճարված։».

4) 7-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով՝

«8) յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 9 ձևով սահմանված տեղեկատվություն՝ հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի գումարը բանկային այլ հաշվի փոխանցելու միջոցով վճարված անձանց տվյալների վերաբերյալ։».

5) N 2 ձևը՝

ա. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 5.1-ին կետով՝

«5.1) հաշվետու ամսվա ընթացքում այն անձանց ընդհանուր թիվը, որոնց բանկային այլ հաշիվներին է փոխանցվել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը.»,

բ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 7.1-ին կետով՝

«7.1) հաշվետու ամսվա ընթացքում անձանց բանկային այլ հաշիվներին մուտքագրված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների ընդամենը գումարի չափը.».

6) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ N 9 ձևով՝

 

«Ձև N 9

 

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇՎԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) միանվագ դրամական վճարի գործի համարը, նշում միանվագ դրամական վճարի տեսակի՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վերաբերյալ.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

6) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը բանկային այլ հաշվին փոխանցելու օրը, ամիսը, տարին։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան