Գլխավոր տեղեկություն
Համար
N 775-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 775-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 192-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-48-Ն օրենքի 1-ին հոդվածը, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-50-Ն օրենքի 1-ին հոդվածը՝

1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի N 761-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 192-Ա որոշման ամբողջ տեքստում օգտագործվող «ֆինանսների» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ