Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 778-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ խաղային գործի կարգավորման վարչությունը.

2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ հանրային ներդրումների վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել կանաչ տնտեսության բաժինը.

3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ կանաչ տնտեսության բաժինը միացնել ձեռներեցության վարչությանը.

4) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ հանրային ներդրումների վարչության գործունեությունը դադարեցնել.

5) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ գործերի կառավարման վարչությունը վերակազմավորել կազմակերպատնտեսական բաժնի։

2. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ անձնակազմի կառավարման վարչությունն անվանափոխել մարդկային ռեսուրսների կառավարման վարչության։

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 10-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 9-րդ և 11-րդ ենթակետերը,

բ. 22-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ ենթակետով՝

«23) խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը.».

2) հավելվածի 11-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 12-րդ ենթակետերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին ենթակետով՝

«49.1) խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.».

3) հավելվածի 32-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին ենթակետով՝

«13.1) կանաչ տնտեսության բաժինը.»,

գ. 13.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 26-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ ենթակետով՝

«27) խաղային գործի կարգավորման վարչությունը։».

4) հավելվածի 33-րդ կետում՝

ա. 4-րդ ենթակետում «անձնակազմի» բառը փոխարինել «մարդկային ռեսուրսների» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը,

գ. 11-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով՝

«12) կազմակերպատնտեսական բաժինը։»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի և 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության, որոնք ուժի մեջ են մտնում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից բխող փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ