ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/1, հունվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1995 թ. N 11

Քաղ. Երևան

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝

ա) ապահովել 1995 թվականի հունվարի 16-ից մինչև 30-ը պահեստազորի առաջին և երկրորդ կարգի առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.

բ) մինչև 1995 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման հայտ-պահանջագիր։

2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով՝

ա) ստեղծել հանրապետական կենտրոնական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի.

բ) հաստատել ըստ տարածաշրջանների կոորդինացիան հանձնախմբերի կազմը և վարժական հավաքների կանչվողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել 1995 թվականի առաջին եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 3 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում, ինչպես նաև զինապարտների տեղափոխման նպատակով զինկոմիսարիատներին ապահովել տրանսպորտային միջոցներով։

5. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածի համաձայն, պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատների պահանջով զինապարտներին ծանուցել զինկոմիսարիատ կանչվելուն և նրանց ներկայանալուն, ինչպես նաև հավաքների ողջ ընթացքում բազմակողմանի օգնություն ցույց տալ վարչական հավաքներում գտնվող զինապարտների ընտանիքներին։

6. Սահմանել, որ եռամսյա վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությանը։

7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

հունվարի 11-ի N 11 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի
կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ
(նախագահի տեղակալ)
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների
պետական վարչության պետ
Լ. Բեգլարյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության
տնտեսության օպերատիվ կառավարման
վարչության պետ

Վ. Շիրխանյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության

10-րդ վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

հունվարի 11-ի N 11 որոշման

Կ Ա Զ Մ

 

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ՝ ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ

 

Տարածաշրջանի և շրջանի
անվանումը

Կանչվող.
թվաքանակը

Հանձնախմբերի
անդամները

1

2

3

1-ին տարածաշրջան

ք. Երևան

Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար)
Արաբկիրի 60    
Մաշտոցի 60 Լ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
Շահումյանի 60    
Շենգավիթի 60    
Մյասնիկյանի 30 Է. Բաբայան - Երևան քաղաքի զինվորական դատախազ
Էրեբունու 60    
Խորհրդային 60 Լ. Հարությունյան

-Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ

 Սպանդարյան 30
__________________________________________
Ընդամենը 420


 

 

 

Ա. Արսենյան

 

 

- ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ

2-րդ տարածաշրջան Հ. Հակոբյան - «Երկրապահ» կամավորականների միության Երևանի տարածաշրջանի նախագահ

Շիրակի գոտի

Ա. Քոչարյան

-Շիրակի գոտում
ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)
Շիրակի 40    
Մոսկովյանի 40    
   
Արթիկի 30 Ա. Տեր-Թադևոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ
Ախուրյանի 20    
Ամասիայի 10 Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Աշոցքի 10    
Անիի 20 Մ. Սաղաթելյան ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Թալինի 30
__________________________________________
Ընդամենը 200

 


Գ. Ալիխանյան



- ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ

3-րդ տարածաշրջան Մ. Վարդանյան - «Երկրապահ» կամավորականների միության Շիրակի տարածաշրջանի նախագահ

 

Վանաձորի գոտի

 

 

 

Գ. Դալիբալթայան

 

- ՀՀ գլխավոր զինվորական տեսուչ

Վանաձոր 60 Ա.Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ
Սպիտակի 30  
Ստեփանավանի 30  
Տաշիրի 20 Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Գուգարքի 20  
Թումանյանի 40
__________________________________________
Ընդամենը 200

 

 

4-րդ տարածաշրջան

Ա. Նազարյան

Խ. Հակոբյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ

 

Սևանի գոտի

 

20

 

 

Ա. Գոմցյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար)

Սևանի 30 Հ. Հարոյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կամոյի 40    
Մարտունու 50
__________________________________________
Ընդամենը 140
Վ. Վարդանյան

- ՀՀ զինվորական դատախազ

 

Վ. Հարությունյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ
5-րդ տարածաշրջան Ս. Գևորգյան

«Երկրապահ» կամավորականների միության Սևանի տարածաշրջանի նախագահ

Արարատի գոտի

Գ. Մարտիրոսյան

 

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արարատի

60

Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Մասիսի 40    
Արտաշատի 60 Գ. Կարապետյան - Արարատի միջշրջանային դատախազ

Էջմիածնի 60
__________________________________________
Ընդամենը 220

 

 

 

 

6-րդ տարածաշրջան

 

 

Տ. Բոստանջյան

 

 

- ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զինվորական ոստիկանության բաժնի պետ

Գ. Գրիգորյան «Երկրապահ» կամավորականների միության Արարատի տարածաշրջանի նախագահ

Արմավիրի գոտի

Ռ. Բագոյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արմավիրի

60 Մ. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ

Բաղրամյանի

20    
Աշտարակի 40    

Ապարանի 20
__________________________________________
Ընդամենը 140

Հ. Իսաջանյան

- ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ

Մ. Այվազյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Ս. Աթանեսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական ոստիկանության բաժնի պետ

 

7-րդ տարածաշրջան

Ռ. Գասպարյան

- «Երկրապահ» կամավորականների միության Արմավիրի տարածաշրջանի նախագահ

Կոտայքի գոտի

Ա. Ղազարյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Կոտայքի 60 Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար
Հրազդանի 50    
Նաիրիի 40    
Հ. Փալյան

- ՀՀ զինվորական դատախաղի տեղակալ

Չարենցավան 30
__________________________________________
Ընդամենը 180
Ս. Մխիթարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային  վարչության պետ
   
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի զինվորական ոստիկանության բաժնի պետ
Վ. Մանուկյան - «Երկրապահ» կամավորականների միության Կոտայքի տարածաշրջանի նախագահ
Ամբողջը 1500    

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1995 թ.

հունվարի 11-ի N 11 որոշման

 

Ց Ա Ն Կ 

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում ըստ մասնագիտության։ Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից։

Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ։

Հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ և զինղեկներ։

Չորս և ավելի երեխաներ ունեցողներ։

Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերից մեկ տարին չլրացած պահեստազոր արձակված անձինք։

Պահեստազորի սպաներ և զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս, և իրենք մնացել են ընտանիքում միակ արու զավակը։

Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ։

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ։

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ։

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ։

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ։

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ, վարչությունների և բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ։

Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր և նրանց տեղակալներ, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր։

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների ու բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, պետական մասնակցությամբ առևտրային բանկերի կառավարիչներ։

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր։

Պետական, մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների ղեկավարներ, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն։

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը։

Դիվանագիտական աստիճան ունեցող անձինք։

Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն։

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում՝ մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր, մեքենավարներ։

Ավիացիայի ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք։

Երկաթգծի ոլորտում՝ լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտրակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ։

«Հայէներգո» պետական կոնցեռնի ոլորտում՝ դիսպետչերներ, ենթակայանների և էլեկտրակայանների պետեր, էլեկտրակայանների և կաթսայատների սարքավորումները սպասարկող մեքենավարներ, ՋԷԿ-երի արտադրամասերի պետեր, կայարանների և արտադրամասերի հերթապահների պետեր։

«Հայգազարդ» պետական կոնցեռնի ոլորտում՝ դիսպետչերներ, գազամուղի շահագործման օպերատորներ, մագիստրալ գազամուղի 5-6-րդ կարգի էլեկտրազոդողներ, գազի պահեստավորման գծով և կոմպրեսորային մեքենաների գլխավոր և առաջատար ինժեներներ, արտասահմանյան մակնիշի մեխանիզմների և սարքավորումների մեքենավարներ։

Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք։

Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան