ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1995 թ. N 78

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության լուսավորության համակարգի մանկավարժական կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների բովանդակային ու կառուցվածքային որակապես նոր համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտը, ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտն ու հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնը վերակառուցել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի և մանկավարժական գրադարանի:

2. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի և մանկավարժական գրադարանի կանոնադրությունները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ