ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 1995 թ. N 50

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`

1. 1994 թվականի օգոստոսի 24-ի N 77/1 որոշումը`

ա) N 412 ճաշարանի (Երևան, Կոմիտասի 54).

բ) N 522 խորտկարանի (Երևան, Սովխոզային փող.) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

2. 1995 թվականի հոկտեմբերի 5-ի N 84 որոշումը «Գեղարդ» կինոթատրոնի (Երևան, Մարշալ Խուդյակովի 40) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

3. 1995 թվականի հունվարի 17-ի N 130 որոշումն Արաբկիրի շրջանի N 4 սննդառի N 453 խանութ-տաղավարի (Երևան, Նախիմովի 22) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

4. 1995 թվականի հունվարի 17-ի N 131 որոշումը N 46 ավտոպահեստամասերի խանութի (Երևան, Սեբաստիայի 141) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

5. 1995 թվականի հունվարի 9-ի N 136 որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման բանալիների և փականքների նորոգման կետի (Երևան, Նար-Դոսի 39) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

6. 1995 թվականի հունվարի 11-ի N 148 որոշումը N 3/1 վարձույթի սրահի (Երևան, Ծերեթելու 54) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

7. 1995 թվականի հունվարի 11-ի N 149 որոշումը N 5 երաժշտական ստուդիայի (Երևան, Նորքի 5-րդ զանգված, Միկոյան 2) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

8. 1995 թվականի հունվարի 11-ի N 150 որոշումը N 1/33 կոշիկի կետի (Երևան, Սեբաստիայի 23) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

9. 1995 թվականի հունվարի 11-ի N 152 որոշումը N 1/4 խանութի (քաղ. Աբովյան, Սևանի փող.) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

10. 1995 թվականի հունվարի 11-ի N 153 որոշումը Մասիսի շրջանի Ռանչպար գյուղի տաղավարի սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան