ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1995 թ. N 79

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Զվարթնոց» և «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատների կազմում ընդգրկված կոլտնտեսությունների ու պետական տնտեսությունների լուծարման հետևանքով այդ կոմբինատների հետագա գործունեության աննպատակահարմարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Զվարթնոց» և «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատները:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ստեղծել լուծարքային հանձնաժողովներ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Զվարթնոց» և «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատների լուծարման աշխատանքները, լուծելով դրանց կազմում ընդգրկված ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ենթակայության հարցը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների Էջմիածնի և Հրազդանի շրջխորհուրդների գործկոմների գյուղատնտեսության վարչություններ ստեղծելու նպատակով նշված շրջանային խորհուրդների գործկոմների աշխատողների թվաքանակն ավելացնել 8-ական հաստիքային միավորով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի օգոստոսի 10-ի «Էջմիածնի շրջանում «Զվարթնոց» ագրոարդյունաբերական կոմբինատ ստեղծելու մասին» N 505 և 1988 թվականի մարտի 12-ի «Հրազդանի շրջանում «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատ ստեղծելու մասին» N 137 որոշումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան