ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1995 թ. N 85
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1995 թվականի հունվարի 18-ի N 166 որոշումը` N 546 խանութի (Երևան, Հ/Ա Բ-1 թաղ. 100) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
2. 1995 թվականի փետրվարի 1-ի N 180 որոշումը` մետաղյա տնակի (Նաիրիի շրջան, գ. Սարալանջ) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
3. 1995 թվականի փետրվարի 1-ի N 181 որոշումը` N 50 տոնավաճառի (Արարատի շրջան, գլխավոր մայրուղի) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
4. 1995 թվականի փետրվարի 1-ի N 182 որոշումը` մետաղյա տնակի (Նաիրիի շրջան, գ. Արագյուղ) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|