ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1284-Ա
«ՄՈԴԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 29-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանել «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.1176311) «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ««Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին» N 1420-Ա որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝
1) տեղեկացնել «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման ընդունման մասին․
2) սույն որոշումը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում կատարել համապատասխան փոփոխությունները։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |