ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1299-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման՝
1) N 1 հավելվածի 1-ին, 2-րդ և N 2 հավելվածի 2-րդ կետերում «սահմանային նշան» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սահմանանշան» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետում «(պլաստիկ)» բառը փոխարինել «կամ պլաստիկ» բառերով,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «սահմանագծից» բառից հետո լրացնել «դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը» բառերով,
գ. 4-րդ կետի 5-րդ ենթակետում «նշանները» բառը փոխարինել «սահմանանշանները» բառով.
3) N 2 հավելվածում՝
ա. 10-րդ կետում «նշանի» բառը փոխարինել «սահմանանշանի» բառով,
բ. 13-րդ կետը «կառուցվել» բառից հետո լրացնել «և շահագործվել» բառերով.
4) N 3 հավելվածում՝
ա. 6-րդ կետի 2-րդ պարբերությունում «42 x 25» թվերը փոխարինել «38 x24» թվերով, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները։»,
բ. NN 1, 2 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1299-Ն որոշման |
«Ձև N 1
Ձև N 2
Ձև N 3
»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|