ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1307-Ա
ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N 1111-Ն որոշման դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն Ազատի ջրամբարի 9.1 մլն մ3 մեռյալ ծավալից մինչև 5 մլն մ3 ջրաքանակի ջրառի իրականացումը՝ սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |