Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-231-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2025 թվականի հուլիսի 14-ին ստորագրված «Եվրասիական զարգացման բանկի միջոցներից «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմի կարողությունների զարգացում. ուսուցողական սեմինարի անցկացում» տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2025 թ. սեպտեմբերի 11

Երևան

ՆՀ-231-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2025 թվական: