Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 սեպտեմբեր 2025 թվականի թիվ 93-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`

 

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Տող 1261 - Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) «112963.4» թիվը փոխարինել «491769,4» թվով:

2) Տող 1112 - Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար «19500,0» թիվը փոխարինել «69000,0» թվով:

3) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում «4823» (Պարտադիր վճարներ) «500,0» թիվը փոխարինել «1000,0» թվով:

4) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «5411» (Հող) «0,0» թիվը փոխարինել «128100,0» թվով:

5) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «221870,9» թիվը փոխարինել «472576,9» թվով:

6) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «500000.0» թիվը փոխարինել «470000.0» թվով:

7) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «50000.0» թիվը փոխարինել «80000.0» թվով:

8) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «40000,0» թիվը փոխարինել «88000,0» թվով:

9) Բաժին 8 խումբ 4 դաս 2 (Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ) հոդված «4819» (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) «1700,0» թիվը փոխարինել «2700,0» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -0

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 

16.09.2025

Ո. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: