Գլխավոր տեղեկություն
Համար
N 615-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 615-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 05513266) կողմից «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Ծաղկաձորի ճամբարի գործունեության ծախսերի ֆինանսական աուդիտի իրականացում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Ամառային ճամբար» ծրագրի մասին» N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

16.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ