ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1101 00 150 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«1101 00 150 1 |
- - - |
1,2 մգ/կգ-ից ոչ պակաս, սակայն 2,8 մգ/կգ-ից ոչ ավելի B1 վիտամինի և դրա ածանցյալների պարունակությամբ, 2,1 մգ/կգ-ից ոչ պակաս, սակայն 3,9 մգ/կգ-ից ոչ ավելի B2 վիտամինի և դրա ածանցյալների պարունակությամբ, 9 մգ/կգ-ից ոչ պակաս, սակայն 11 մգ/կգ-ից ոչ ավելի B3 վիտամինի և դրա ածանցյալների պարունակությամբ, 0,5 մգ/կգ-ից ոչ պակաս, սակայն 1,5 մգ/կգ-ից ոչ ավելի B9 վիտամինի և դրա ածանցյալների պարունակությամբ, 12 մգ/կգ-ից ոչ պակաս, սակայն 18 մգ/կգ-ից ոչ ավելի երկաթի (NaFeEDTA ձևով) պարունակությամբ, 24 մգ/կգ-ից ոչ պակաս, սակայն 36 մգ/կգ-ից ոչ ավելի ցինկի (ZnO ձևով) պարունակությամբ |
1101 00 150 9 |
- - - |
այլ»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և գործում է մինչև 2021 թվականի մայիսի 3-ը ներառյալ:
(3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 13.11.20 թիվ 181)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 121 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 121 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 121 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: