Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 827-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 887-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով`

1․ Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 887-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի՝

ա․ 4-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով,

բ․ 7-րդ կետի «Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը» սյունակում «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվություն տալու կարգը և փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» բառերով, «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով,

գ․ 12-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերով,

դ․ 15-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները» սյունակում «2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով,

ե․ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի «Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը» սյունակում «Ֆինանսավորում չի պահանջվում։» բառերը փոխարինել «Օրենքով չարգելված այլ միջոցներ» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

17.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ