ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1337-Լ
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը կքննարկվի համաճարակի կամ համավարակի արձանագրման յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ինչպես միջոցառումների առաջնահերթությունները, այնպես էլ հարկաբյուջետային սահմանափակումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |