ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«29» մայիսի 2015 թ.

թիվ 11

քաղ. Բուրաբայ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 92–րդ հոդվածի 9-րդ կետի, Արդյունաբերական համագործակցության մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 27-րդ հավելված) իրագործման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 31–ի թիվ 40 որոշմամբ սահմանված ուղղություններով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության կազմակերպման նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և ապահովել հետևյալ փաստաթղթերի ներկայացումը Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը՝

եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին հիմնադրույթի նախագիծը, որը ներառում է դրանց ֆինանսավորման մեխանիզմները.

եվրասիական տեխնոլոգիական հարթակների ցանկի նախագիծը՝ ըստ ոլորտային ուղղությունների:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից