ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
«ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կողմ լինել Ղրղզստանի Հանրապետության «Տեխնիկատնտեսական երկկողմանի օգնության ծրագրերի իրագործման նպատակով համագործակցության շրջանակների մասին» Ղրղզստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2015 թվականի մարտի 26-ի համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրագործման շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար սակագնային արտոնություններ տրամադրելու մասին դիմումին:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից արագ որոշումների ընդունումը՝ սույն Կարգադրության 1-ին կետում նշված սակագնային արտոնություններ տրամադրելու մասին Ղրղզստանի Հանրապետության առաջարկների հիման վրա:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|