ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 017/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.07.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

12 հուլիսի 2016 թվականի

թիվ 96

քաղ. Մոսկվա

 

««ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 017/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր
պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »     ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) փոփոխություններ կատարելու վերաբերյալ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված՝ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված՝«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 017/2011) սահմանված պարտադիր պահանջներին թեթև արդյունաբերության արտադրանքի համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016  թվականի      ի

թիվ    որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) կատարվող

 

1. 6-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում «նյութեղենից վնասակար նյութերի» բառերը փոխարինել «նյութերի» բառերով, «կոշիկի ներքին շերտեր» բառերը փոխարինել «կոշիկի ներքին մակերևույթ» բառերով, «մյուս տեսակներինը» բառերը փոխարինել «մյուս տեսակների վնասակար նյութերի միգրացիայի վերահսկումը» բառերով:

2. 8-րդ հոդվածում՝

ա) 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«արտադրատեսակի մակերեսին էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը և ազատ ֆորմալդեհիդի պարունակությունը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի պահանջներին.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- վնասակար նյութերի միգրացիայի վերահսկումն իրականացվում է օդային կամ ջրային միջավայրում:»:

3. 9-րդ հոդվածի 2-րդ կետի ութերորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սկզբնական հումքի տոկոսային պարունակությունը նշվում է որպես նորմատիվային արժեք՝ +/- 5 տոկոսի սահմաններում թույլտվածքով (բացի չգործված կտորեղենից).»:

4. 11-րդ հոդվածում՝

ա) 3-րդ կետում՝

3.1-րդ ենթակետում 9-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«- սպիտակեղեն՝ ճաշասենյակի և խոհանոցի, թաշկինակներ.

- սրբիչներ, սավաններ՝ լողանալու.

- թաշկինակային-շարֆային արտադրատեսակներ:».

12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- հայտատուի ընտրությամբ՝ սեփական փորձարկման լաբորատորիայում կամ Մաքսային միության՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), կամ Մաքսային միության անդամ պետության տարածքում՝ դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված այլ փորձարկման լաբորատորիայում (1հ և 2հ սխեմաներ).».

3.2.1-րդ ենթակետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«թեթև արդյունաբերության արտադրանքի նմուշների (արտադրանքի տիպային նմուշների) փորձարկումների արձանագրություններ, որոնցով հաստատվում է դրա համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (գործողության ժամկետը՝ ոչ ավելի, քան 3 տարի), կամ նյութերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների փորձարկումների արձանագրություններ, եթե պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է տվյալ նյութերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների անվտանգության պահանջների կատարմամբ: Համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված՝ փորձարկումները պետք է անցկացվեն հայտատուի ընտրությամբ՝ սեփական փորձարկման լաբորատորիայում կամ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), կամ Մաքսային միության անդամ պետության տարածքում՝ դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված այլ փորձարկման լաբորատորիայում (1հ և 2հ սխեմաներ) կամ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (3հ, 4հ, 6հ սխեմաներ).».

3.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.4. Սերիական թողարկման թեթև արդյունաբերության արտադրանքի համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է, թեթև արդյունաբերության արտադրանքի խմբաքանակի համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետ չի սահմանվում։

Հայտատուի ցանկությամբ՝ 1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել 3հ, 4հ, 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրմամբ կամ սերտիֆիկացմամբ:

Հայտատուի ցանկությամբ՝ 3հ, 4հ, 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել սերտիֆիկացմամբ:».

բ) 4-րդ կետում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- մարմնահագի սպիտակեղեն, կորսետային արտադրատեսակներ, լողանալու արտադրատեսակներ.».

4.3-րդ ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործված նյութերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների փորձարկումների արձանագրություններ (առկայության դեպքում).».

4.5-րդ ենթակետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- փորձարկումների արդյունքների ուսումնասիրման և արտադրության վիճակի վերլուծության հիման վրա որոշում է կայացնում սերտիֆիկատ տրամադրելու հնարավորության կամ այն տրամադրելու մերժման մասին (սխեմա 1ս).».

4.6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.6. Սերիական թողարկման թեթև արդյունաբերության արտադրանքի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է, թեթև արդյունաբերության արտադրանքի խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում։»։

5. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի ծանոթագրությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«* «Հիգրոսկոպիկություն» ցուցանիշի մասով պահանջ չի սահմանվում ճաշասենյակի ու խոհանոցի սպիտակեղենի և սպորտային նշանակության առաջին շերտի հագուստի համար (ընդ որում՝ արտադրատեսակների մակնշման վրա սպորտային նշանակության նշումը պարտադիր է)։

** «Օդաթափանցելիություն» ցուցանիշի մասով պահանջ չի սահմանվում՝

- այն արտադրատեսակների համար, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ժանեկակերպ հյուսվածքով, ցանցկեն կամ նույնանման նյութեր) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն.

- այն արտադրատեսակների համար, որոնք ունեն օդափոխանակություն ապահովող կառուցվածքային տարրեր.

- աշուն-ձմեռ տեսականու կիսակոմբինիզոնների և տաբատների համար.

- գուլպեղենի (այդ թվում՝ ձմեռային), կորսետային արտադրատեսակների համար.

- վերմակների և բարձերի համար.

- ճաշասենյակի և խոհանոցի սպիտակեղենի համար:»:

6. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում՝

ա) «Պոլիվինիլքլորիդային» դիրքում՝

«Դիoկտիլբենզոլ-1,2-դիկարբոնատ» բառերը հանել.

«Կադմիում (Cd)», «Ցինկ (Zn)» և «Քլորէթեն (վինիլքլորիդ)» բառերից հետո ավելացնել «**» նշանը.

բ) «Պոլիուրեթանայիններ» դիրքում «տոլուիլենդիիզոցիանատ» բառից հետո ավելացնել «**» նշանը.

գ) լրացնել «**» նշանով հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

«** Տվյալ նյութի պարունակությունը սահմանվում է տվյալ նյութի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ պարունակող միջպետական ստանդարտները ««Թեթև արդյունաբերության արտադրանքի մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջների կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատման (հաստատման) իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում ՝ նմուշառման կանոններ պարունակող, Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ հաստատված՝ ստանդարտացման ոլորտում փաստաթղթերի ցանկում ներառելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուն պես»:»

7. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածի «Հագուստ և արտադրատեսակներ մորթուց, մորթուց մորթիկներ՝ մշակված» դիրքի 3-րդ վանդակում «Ջրով լվացահանվող քրոմի (VI) զանգվածային մաս, մգ/կգ» հատկությունների ցուցանիշում «ոչ պակաս, քան 3,0» բառերը փոխարինել «ոչ ավելի, քան 3,0» բառերով:

 

 

_____________________