ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »         ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 34-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի միասնական ցանկի մասին» թիվ 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) անվանման մեջ և 1-ին կետում «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում՝

անվանման մեջ «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման» բառերով.

4-րդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

6-րդ, 7-րդ և 10-րդ գլուխները հանել.

16-րդ գլխում՝

3-րդ սյունակում 27.1 - 27.3 դիրքերում «ենթակա ապրանքներին» բառերը փոխարինել «ենթակա արտադրանքին (ապրանքներին)» բառերով.

28-րդ բաժինը հանել.

20-րդ գլխում՝

3-րդ սյունակում 33.1 դիրքում՝

«ՍՏԲ 1669-2006» բառերը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«կամ ԳՕՍՏ 32479-2013

Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ».

33.2 դիրքը հանել.

3-րդ սյունակում 33.3 դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«կամ ԳՕՍՏ 32479-2013

Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ».

22-րդ գլխի 3-րդ սյունակում 35.1-35.4 դիրքերում «ենթակա ապրանքներին» բառերը փոխարինել «ենթակա արտադրանքին (ապրանքներին)» բառերով.

1-ին ծանոթագրության մեջ՝

տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

առաջին պարբերության մեջ «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման» բառերով.

2-րդ ծանոթագրության մեջ՝

«(հաստատման)» բառը հանել.

«Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

4-րդ ծանոթագրության մեջ՝

«Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերով.

«(համապատասխանության գնահատման (հաստատման))» բառերը հանել.

5-րդ ծանոթագրության մեջ «(համապատասխանության գնահատման (հաստատման))» բառերը հանել.

6-րդ ծանոթագրության մեջ «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերով, «ապրանքներին ներկայացվող պահանջներ» բառերը փոխարինել «արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող պահանջներ» բառերով.

7-րդ ծանոթագրության մեջ «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերով.

9-րդ ծանոթագրության մեջ «(համապատասխանության գնահատման (հաստատման))» բառերը հանել.

10-րդ ծանոթագրության առաջին և երկրորդ պարբերություններում, 11-րդ և 12-րդ ծանոթագրությունների մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան