ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 հուլիսի 2016 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը հաստատելու մասին
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետի իրականացման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 38-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը։
2. Սահմանել, որ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին փաստաթղթերը, որոնք, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրվել են մինչև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պատրաստված ստանդարտ նմուշների նկատմամբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
ստանդարտ նմուշի տեսակի հաստատման
1. Սույն կարգը մշակվել է «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, սահմանում է ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կանոնները և տարածվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում պատրաստված ստանդարտ նմուշների վրա (այսուհետ, համապատասխանաբար՝ անդամ պետություններ, տեսակի հաստատում)։
2. Սույն կարգի նպատակների համար չափումների առաջնային հղումային մեթոդիկա (մեթոդ) ասելով՝ հասկացվում է չափումների այնպիսի մեթոդիկա (մեթոդ), որն անդամ պետությունում միակ իրավաբանական անձի կողմից 1 լրակազմով սարքավորմամբ իրականացվում է ամենաբարձր ճշգրտությամբ, կիրառվում է միևնույն, այդ թվում՝ հղումային մեծությունների չափումների այլ մեթոդիկաների (մեթոդների) օգտագործմամբ ստացված չափումների արդյունքների ճշտությունը գնահատելու համար, թույլ է տալիս չափումների արդյունքներն ստանալ՝ առանց միևնույն տեսակի մեծությունների միավորների նկատմամբ չափագիտական հետագծելիության, և հաստատված է որպես անդամ պետությունում կիրառվող առաջնային հղումային մեթոդիկա (մեթոդ):
Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) սահմանված իմաստներով:
3. Չափումների միասնականության ապահովման պետական կարգավորման (օրենսդրական չափագիտության) ոլորտում կիրառվող ստանդարտ նմուշները պարտադիր կարգով ենթակա են տեսակի հաստատման։
Չափումների միասնականության ապահովման պետական կարգավորման (օրենսդրական չափագիտության) ոլորտից դուրս կիրառվող ստանդարտ նմուշների մասով տեսակի հաստատումն անցկացվում է կամավոր կարգով։
4. Տեսակի հաստատումն անցկացվում է չափումների միասնականության ապահովման ոլորտում պետական իշխանության այն մարմնի կողմից, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված (հայտագրված) է իրականացնելու այդ գործունեությունը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ ստանդարտ նմուշի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) դրական արդյունքների հիման վրա։
Փորձարկումների դրական արդյունքներ ասելով՝ հասկացվում է ստանդարտ նմուշի այնպիսի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) արդյունքներ, որոնք անցկացվում են ստանդարտ նմուշի մշակման տեխնիկական առաջադրանքում (այսուհետ՝ տեխնիկական առաջադրանք) (տեխնիկական պայմաններում) նշված պահանջներին ստանդարտ նմուշի՝ փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) արդյունքում որոշված չափագիտական և տեխնիկական բնութագրերի (պարամետրերի) համապատասխանությունը հաստատելու նպատակով:
Ստանդարտ նմուշի փորձարկումները (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումները) անցկացվում են անդամ պետության՝ չափումների միասնականության ապահովման ոլորտի օրենսդրությանը համապատասխան:
5. Տեսակի հաստատումն անցկացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դրա տարածքում գրանցված՝ ստանդարտ նմուշ պատրաստողներ և (կամ) մշակողներ հանդիսացող ցանկացած իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի դիմումի համաձայն (այսուհետ` հայտատու):
6. Ստանդարտ նմուշի չափագիտական և տեխնիկական բնութագրերը (պարամետրերը) որոշելու ժամանակ ստանդարտ նմուշի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) անցկացման ընթացքում օգտագործվում են մեծությունների միավորների այնպիսի չափանմուշներ, չափումների միջոցներ և հաստատված տեսակի ստանդարտ նմուշներ, չափումների մեթոդիկաներ (մեթոդներ), որոնց համար ապահովվում է դրանց օգնությամբ ստացվող արդյունքների չափագիտական հետևելիությունը՝ Միավորների միջազգային համակարգի (ՄՀ), ազգային (առաջնային) չափանմուշների և (կամ) մեծությունների միավորների միջազգային չափանմուշների կամ չափումների առաջնային հղումային մեթոդիկաների (մեթոդների) նկատմամբ։
Ստանդարտ նմուշի չափագիտական և տեխնիկական բնութագրերը (պարամետրերը) արտահայտվում են մեծությունների միավորներով կամ մեծությունների պայմանական սանդղակով (չափումների սանդղակով) գնահատվող մեծությունների պայմանական այն միավորներով, որոնց անվանումն ու նշագրումը համապատասխանում են Միավորների միջազգային համակարգին (ՄՀ) և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 34 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ կիրառվող մեծությունների արտահամակարգային միավորների ցանկին համապատասխան` ներառյալ Միավորների միջազգային համակարգի (ՄՀ) հետ դրանց հարաբերակցությունը։
Թույլատրվում է ստանդարտ նմուշների չափագիտական և տեխնիկական բնութագրերը (պարամետրերը) նշել այն միջազգային միավորներով, որոնք վերագրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեծություններին:
7. Լիազորված մարմինը տեսակի հաստատման ժամանակ սույն կարգի 10-րդ կետում նշված՝ ստանդարտ նմուշի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) արդյունքներով ձևակերպված փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթերի լրակազմ) հայտատուի կողմից ներկայացվելու օրվանից 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝
ա) ուսումնասիրում է փաստաթղթերի լրակազմը սույն կարգի 4-6-րդ կետերին համապատասխանության մասով.
բ) կայացնում է տեսակի հաստատման մասին որոշում.
գ) ձևակերպում է ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով և ստանդարտ նմուշի տեսակի նկարագրություն՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ, համապատասխանաբար՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ, տեսակի նկարագրություն).
դ) սահմանում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գործողության ժամկետը (ստանդարտ նմուշի սերիական արտադրության համար՝ 5 տարուց ոչ ավելի, ստանդարտ նմուշի հատային արտադրության համար՝ ստանդարտ նմուշի պիտանիության ժամկետին համարժեք ժամկետ).
ե) կատարում է աշխատանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններին համապատասխան՝ տեսակի հաստատման աշխատանքների արդյունքները ճանաչելու նպատակով.
զ) մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տեսակի հաստատման աշխատանքների արդյունքների ճանաչման մասին ծանուցում ստանալուց հետո տեսակի հաստատման և տեսակի հաստատման փոխադարձ ճանաչման մասին տեղեկությունները մուտքագրում է չափումների միասնականության ապահովման ոլորտի տեղեկատվական ֆոնդ՝ իր անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) հայտատուին տրամադրում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ և տեսակի նկարագրություն:
8. Հայտատուի կողմից փաստաթղթերի լրակազմը չներկայացնելու կամ սույն կարգի 4-6-րդ կետերին դրա չհամապատասխանության դեպքում լիազորված մարմնի կողմից կարող է տեսակի հաստատումը մերժելու մասին որոշում կայացվել: Կայացված որոշման մասին ծանուցումը (հիմնավորմամբ) հանձնվում է հայտատուին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ հայտատուին հանձնման մասին ծանուցմամբ:
9. Այն դեպքում, երբ անդամ պետության՝ չափումների միասնականության ապահովման ոլորտի օրենսդրությանը համապատասխան՝ մինչև տեսակի հաստատումն անցկացվում է փաստաթղթերի լրակազմի չափագիտական փորձաքննություն, այդպիսի չափագիտական փորձաքննության արդյունքները լիազորված մարմնի կողմից հաշվի են առնվում տեսակի հաստատման մասին որոշում կայացնելու ժամանակ:
10. Հայտատուի կողմից լիազորված մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը (նյութերը)՝
ա) հայտ (նշելով ստանդարտ նմուշի անվանումը, նշանակությունը և կիրառության ոլորտը, ստանդարտ նմուշի հետ աշխատելու ժամանակ կիրառվող անվտանգության միջոցները և ստանդարտ նմուշի կիրառման համար անհրաժեշտ թույլատրման փաստաթղթերը (առկայության դեպքում), հայտատուի մասին տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)), ինչպես նաև նշելով անդամ պետությունների կողմից տեսակի հաստատման աշխատանքները ճանաչելու անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններին համապատասխան).
բ) տեխնիկական առաջադրանք (տեխնիկական պայմաններ).
գ) ստանդարտ նմուշի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) ծրագիր.
դ) ստանդարտ նմուշի մշակման վերաբերյալ գիտատեխնիկական հաշվետվություն՝ ստանդարտ նմուշի փորձարկումների ակտի և փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) արձանագրության կից ներկայացմամբ.
ե) տեսակի նկարագրության նախագիծ.
զ) ստանդարտ նմուշի անձնագիր.
է) շահագործման փաստաթղթերի լրակազմ (առկայության դեպքում).
ը) ստանդարտ նմուշի պիտակ.
թ) ստանդարտ նմուշի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) անցկացման հայտի պատճենը (առկայության դեպքում).
ժ) ստանդարտ նմուշի 1 օրինակ և (կամ) դրա լուսանկարը:
11. Մինչև տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գործողության ժամկետը լրանալը՝ ստանդարտ նմուշի չափագիտական և տեխնիկական բնութագրերին (պարամետրերին) վերաբերող փոփոխություններ հայտատուի կողմից կատարված չլինելու դեպքում լիազորված մարմնի կողմից որոշում է ընդունվում նոր ժամկետով տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ և տեսակի նկարագրություն տրամադրելու մասին՝ հայտատուի գրավոր դիմումի և փաստաթղթերի լրակազմի հիման վրա: Ընդ որում, օգտագործվում են ստանդարտ նմուշի տեսակի հաստատման համար ավելի վաղ անցկացված փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) արդյունքները:
Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրություն՝ նոր ժամկետով տրամադրումը կատարվում է սույն կարգի 7-րդ կետին համապատասխան:
12. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը և տեսակի նկարագրությունը լրացվում են ռուսերենով, էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ և անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ տեսակի հաստատումն անցկացնող անդամ պետության պետական լեզվով։
Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության լրացումը ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով իրականացվում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության տարբեր կողմերում՝ համապատասխանաբար սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն։
Անհրաժեշտության դեպքում ստանդարտ նմուշը մշակողի և պատրաստողի անվանումներն ու ստանդարտ նմուշի տեսակի մասին տեղեկությունները կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ:
Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը և տեսակի նկարագրությունը լրացնելու ժամանակ բառերի (բացի համընդհանուր ճանաչվածներից) հապավումների օգտագործում և տեքստի ուղղումներ չեն թույլատրվում։
13. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը կամ տեսակի նկարագրությունը կորցնելու կամ վնասելու դեպքում լիազորված մարմնի կողմից տրվում է կրկնօրինակը։ Ընդ որում, տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի կամ տեսակի նկարագրության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Կրկնօրինակը տրված է 20 թվականին ին»:
Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի կամ տեսակի նկարագրության մեջ սխալների (վրիպակների) հայտնաբերման դեպքում թույլատրվում է տեսակի հաստատման մասին այդ սերտիֆիկատի կամ տեսակի նկարագրության փոխարինում՝ նշելով փոխարինող փաստաթղթի համարը և տրամադրման ամսաթիվը։
14. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության բոլոր դաշտերը պետք է լրացվեն (տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության բնօրինակներում դաշտերի համարակալումը բացակայում է):
15. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատում նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
բ) 2-րդ դաշտում՝ լիազորված մարմնի լրիվ անվանումը.
գ) 3-րդ դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝
1-ին տող՝ «ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
2-րդ տող՝ «ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին».
դ) 4-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գրանցման 11-նիշանոց համարը և դրա տրամադրման ամսաթիվը:
Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գրանցման համարը տառաթվային ծածկագիր է, որի նիշերի յուրաքանչյուր խումբ առանձնանում է կետով և ձևավորվում է հետևյալ կարգով՝
առաջին և երկրորդ նիշեր՝ անդամ պետության 2-նիշանոց տառային ծածկագիրը՝ միջազգային ISO 3166-1 ստանդարտին համապատասխան.
երրորդ նիշ՝ 1-նիշանոց տառային ծածկագիր, որը նույնականացվում է ռուսերեն այբուբենի մեծատառերի հետ և ունի հետևյալ նշանակությունը՝
С՝ ստանդարտ նմուշի սերիական արտադրություն.
Е՝ ստանդարտ նմուշի եզակի օրինակ.
չորրորդ և հինգերորդ նիշեր՝ 2-նիշանոց թվային ծածկագիր, որը նշանակում է ստանդարտ նմուշի չափագիտական բնութագրերի (պարամետրերի) որոշման հետևյալ եղանակներից մեկը՝
01՝ անդամ պետությունների մեծությունների միավորների պետական չափանմուշների օգտագործմամբ.
02՝ չափումների վկայագրված մեթոդիկաների (մեթոդների) կիրառմամբ.
03՝ այլ ստանդարտ նմուշի հետ համեմատելու միջոցով.
04՝ միջլաբորատոր փորձարկումների օգտագործմամբ.
05՝ հաշվարկափորձարարական մեթոդի կիրառմամբ.
վեցերորդից իններորդ նիշերը՝ ընթացիկ տարում ձևակերպված սերտիֆիկատի հերթական համարը, որը հաջորդաբար ձևավորվում է տարվա սկզբից (0001 համարից).
տասներորդ և տասնմեկերորդ նիշերը՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի տրամադրման տարվա թվային 2-նիշանոց ծածկագիրը (նշվում են տարվա վերջին 2 թվերը՝ 00-ից մինչև 99):
Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի ձևակերպման ամսաթիվը նշվում է բառաթվային եղանակով՝ օրը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշումով՝ «թ.»).
ե) 5-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գործողության ժամկետը.
զ) 6-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի տեսակի անվանումը.
է) 7-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի գործարանային համարը (նշվում է ստանդարտ նմուշի եզակի օրինակի կամ ստանդարտ նմուշների խմբաքանակի համար, սերիական թողարկման ստանդարտ նմուշների համար դրվում է գիծ).
ը) 8-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշ պատրաստողի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը.
թ) 9-րդ դաշտում՝ անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտի տեղեկատվական ֆոնդում առկա՝ ստանդարտ նմուշի տեսակի գրանցման համարը.
ժ) 10-րդ դաշտում՝ լիազորված մարմնի ակտի համարը և դրա ընդունման ամսաթիվը (առկայության դեպքում).
ժա) 11-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ այդ լիազորված մարմնի կնիքով վավերացված (առկայության դեպքում).
ժբ) 12-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի ձևաթղթի` պատրաստման ժամանակ դրա վրա դրված տպագրական համարը (սերիան և հերթական համարը)։
16. Տեսակի նկարագրության մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
բ) 2-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ տրամադրած լիազորված մարմնի լրիվ անվանումը.
գ) 3-րդ դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝
«ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ».
դ) 4-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի տեսակի լրիվ անվանումը՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատին համապատասխան.
ե) 5-րդ դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝
«ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի».
զ) 6-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գրանցման 11-նիշանոց համարը և դրա տրամադրման ամսաթիվը.
է) 7-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի նշանակությունը՝ նշելով այն չափումների (փորձարկումների) մեթոդիկաները (մեթոդները), չափման միջոցները, որոնց համար առաջարկվում է կիրառել ստանդարտ նմուշներ, այն արտադրության ոլորտը և արդյունաբերության ճյուղը, որտեղ առավելապես պետք է ստանդարտ նմուշ կիրառել.
ը) 8-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի նկարագրությունը՝ նշելով դրա ձևը, չափերը, ագրեգատային վիճակը, այն նյութը, որից դա պատրաստվել է, ստանդարտ նմուշի բաժնեծրարման բնութագիրը, ստանդարտ նմուշների օրինակների քանակը լրակազմում, ստանդարտ նմուշ պատրաստողի կողմից նշվող լրացուցիչ տեղեկությունները (առկայության դեպքում).
թ) 9-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի թողարկման ձևը (հատային, սերիական, անընդմեջ արտադրություն կամ կրկնվող խմբաքանակներով արտադրություն).
ժ) 10-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի չափագիտական բնութագրերը (պարամետրերը) (ստանդարտ նմուշի չափագիտական բնութագրերի (պարամետրերի) անվանումը, թույլատրելի արժեքների սխալանքի միջակայքը, թույլատրելի արժեքների սխալանքի և (կամ) ընդլայնված անորոշության արժեքի սահմանները).
ժա) 11-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի օրինակի պիտանիության ժամկետը կամ ստանդարտ նմուշի չափագիտական բնութագրերի (պարամետրերի) ստուգումների անցկացման պարբերականությունը.
ժբ) 12-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման նշանի տեղը և գծանշման եղանակը՝ այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված, որի լիազորված մարմնի կողմից անցկացվել է տեսակի հաստատում.
ժգ) 13-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի լրակազմությունը՝ հետևյալի նշմամբ.
ստանդարտ նմուշի փաթեթվածքի լրակազմությունը (օրինակների քանակը),
պիտակով փաթեթվածքի տեսակը, որով ստանդարտ նմուշը մատակարարվում է սպառողին,
ստանդարտ նմուշի անձնագիրը և այլ շահագործման փաստաթղթերի ցանկը.
ժդ) 14-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի նկատմամբ պահանջներ սահմանող փաստաթղթեր՝ ներառյալ
այն տեխնիկական փաստաթղթի անվանումը և նշագիրը, որի համաձայն թողարկվում է ստանդարտ նմուշը (տեխնիկական առաջադրանք և (կամ) տեխնիկական պայմաններ).
ստանդարտ նմուշի փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) ծրագիրը.
ստանդարտ նմուշի կիրառումը սահմանող փաստաթղթերի անվանումը և նշագիրը.
ստուգաչափման սխեմայի փաստաթղթի անվանումը և նշագիրը (առկայության դեպքում).
ստանդարտ նմուշի վերաբերյալ փաստաթղթերի թարմացման պարբերականությունը.
ժե) 15-րդ դաշտում՝ փորձարկումների (տեսակի հաստատման, վկայագրման, սերտիֆիկացման նպատակով փորձարկումների) համար ներկայացված ստանդարտ նմուշների օրինակի (խմբաքանակի) համարը և թողարկման ամսաթիվը.
ժզ) 16-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշ մշակողի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
ժէ) 17-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշ պատրաստողի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
ժը) 18-րդ դաշտում՝ հայտատուի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, ինչպես նաև հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
ժթ) 19-րդ դաշտում՝ ստանդարտ նմուշի փորձարկումներ (վկայագրման, սերտիֆիկացման, տեսակի հաստատման նպատակով փորձարկումներ) անցկացնող անդամ պետության փորձարկման կենտրոնի (լիազորված կազմակերպության) անվանումը, դրա գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հավատարմագրման վկայագրի համարն ու գործողության ժամկետը կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ լիազորելու մասին փաստաթղթի անվանումը և հրապարակման ամսաթիվը.
ի) 20-րդ դաշտում՝ տեսակի նկարագիր տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ այդ լիազորված մարմնի կնիքով վավերացված (առկայության դեպքում).
իա) 21-րդ դաշտում՝ տեսակի նկարագրության թերթիկի համարը և թերթիկների ընդհանուր քանակը (նշվում է յուրաքանչյուր էջի վերջում)
։
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգի |
ՁԵՎ
ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
(1) | ||||
|
_______________________________________________________________________ |
(2) | ||||
|
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի լրիվ անվանումը) |
|||||
|
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին |
(3) | ||||
|
թիվ _____ «_____» ___________________թ. |
(4) | ||||
|
Գործողության ժամկետը մինչև __________ թվականի «___»-ը |
(5) | ||||
|
ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ _________________________________ |
(6) | ||||
|
ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ __________________________________________________ |
(7) | ||||
|
ՊԱՏՐԱՍՏՈՂԸ ______________________________________________________________ |
(8) | ||||
|
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ _______________________________________________________ |
(9) | ||||
|
Ստանդարտ նմուշի տեսակը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորված մարմնի ____ թվականի _____________ «___»-ի թիվ ______ ակտով (նշվում է համապատասխան ակտի առկայության դեպքում)։ Ստանդարտ նմուշի տեսակը թույլատրված է կիրառման Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ ստանդարտ նմուշի տեսակի նկարագրությանը համապատասխան։ |
(10) | ||||
|
____________________________________ |
Կ.Տ. |
_________________ |
____________________ |
(11) | |
|
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը) |
(ստորագրություն) |
(Ա.Ա.Հ.) |
|||
|
Սերիա_______ թիվ____ |
(12) | ||||
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգի |
ՁԵՎ
ստանդարտ նմուշի տեսակի նկարագրության
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
(1) | ||||
|
_______________________________________________________________________ |
(2) | ||||
|
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի լրիվ անվանումը) |
|||||
|
ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
(3) | ||||
|
_______________________________________________________________________ |
(4) | ||||
|
(ստանդարտ նմուշի տեսակի լրիվ անվանումը) |
|||||
|
ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի |
(5) | ||||
|
թիվ ________ «___» __________________թ. |
(6) | ||||
|
Նշանակությունը ________________________________________________________ |
(7) | ||||
|
Նկարագրությունը _______________________________________________________ |
(8) | ||||
|
Թողարկման ձևը _______________________________________________________ |
(9) | ||||
|
Չափագիտական բնութագրերը (պարամետրերը) ____________________________ |
(10) | ||||
|
Օրինակի պիտանիության ժամկետը _______________________________________ |
(11) | ||||
|
Տեսակի հաստատման նշանը _____________________________________________ |
(12) | ||||
|
Լրակազմությունը ________________________________________________________ |
(13) | ||||
|
Պահանջները սահմանող փաստաթղթերը __________________________________ |
(14) | ||||
|
Օրինակի (խմբաքանակի) համարը և թողարկման ամսաթիվը _______________ |
(15) | ||||
|
Մշակողը _______________________________________________________________ |
(16) | ||||
|
Պատրաստողը __________________________________________________________ |
(17) | ||||
|
Հայտատուն _____________________________________________________________ |
(18) | ||||
|
Փորձարկման կենտրոնը (լիազորված կազմակերպությունը) __________________ |
(19) | ||||
|
_____________________________________________ |
Կ.Տ. |
____________________ |
________________ |
(20) | |
|
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը) |
(ստորագրություն) |
(Ա.Ա.Հ.) | |||
|
թերթ _____, ընդամենը՝ թերթեր __________ |
(21) | ||||
__________
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|