ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 մարտի 2017 թվականի |
թիվ 9 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները իրագործելու նպատակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, այդ թվում՝ համատեղ արտադրանքի արտադրության կոոպերացիոն շղթաների շրջանակներում արտադրվող գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք)՝ երրորդ երկրների շուկաներ արտահանումը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով՝
1. Անդամ պետությունների կառավարություններին՝
ա) արտահանման կողմնորոշում ունեցող գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի արտադրությունը զարգացնելու ընթացքում հաշվի առնել ցանկը՝ համաձայն հավելվածի.
բ) անդամ պետությունների արտահանման-վարկային ազգային գործակալությունների և զարգացման բանկերի հետ համատեղ վերլուծել Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին ու կանոններին համապատասխանող՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի արտահանման ֆինանսական աջակցության արտոնյալ մեխանիզմների զարգացմանն ուղղված միջոցների իրագործման հնարավորությունը՝ ներառյալ՝
երրորդ երկրների շուկաներ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի արտահանման ժամանակ արտահանման-վարկային ազգային գործակալությունների միջև արտահանման ռիսկերի ապահովագրումը և վերաապահովագրումը.
արտահանումը ֆինանսավորելու մասնագիտացված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը.
տարբեր անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական մեքենաշինության արտահանվող արտադրանքի տեխնիկական սպասարկման համար սպասարկման ցանցերի ստեղծումն ու զարգացումը.
դիլերային կենտրոնների և վարկային կազմակերպությունների հետ համատեղ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի վարկավորման հատուկ ծրագրերի մշակում.
գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ վերլուծել հետևյալի հնարավորությունը՝
անդամ պետությունների միջև արտահանման կողմնորոշում ունեցող՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների մասին տեղեկատվության փոխանակումը (նշելով այդպիսի արտադրողների պաշտոնական կայքերը).
թողարկվող արտադրանքը ցուցադրելու հնարավորությամբ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսներին, այդ թվում՝ «Ագրոսալոն-2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների մասնակցության ընդլայնում.
մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների և բիզնես-առաքելությունների 2018 թվականի համատեղ ծրագրերի նախապատրաստում.
օժանդակություն երրորդ երկրների տարածքներում գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի համապատասխանության հաստատմանը.
ներմուծող պետություններում գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի ներկայացուցչությունների ցանցի զարգացում.
գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքը արտահանողներին տեղեկատվական-խորհրդատվական աջակցության ապահովում։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, այդ թվում՝ համատեղ արտադրանքի արտադրության կոոպերացիոն շղթայի շրջանակներում արտադրվող և երրորդ երկրների շուկաներ արտահանման համար առաջնահերթ համարվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների
1. Տափաններ՝ սկավառակաձև
2. Կոմբայններ՝ հացահատիկահավաք, կերահավաք և սիլոսահավաք՝ ներառյալ կախովի սարքավորումները
3. Մեքենաներ՝ հանքային և օրգանական պարարտանյութեր ներմուծելու համար
4. Գութաններ
5. Մամլիչ–հավաքիչներ
6. Փխրիչներ և կուլտիվատորներ
7. Տրակտորներ՝ գյուղատնտեսական աշխատանքների համար
8. Կցորդներ
9. Կերաբաշխիչներ
10. Հողամշակման ագրեգատներ
11. Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների այլ տեսակներ