ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 187
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 187

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքների մասին մինչև 2018 թվականի հունվարի 25-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

«Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, անուղղակի հարկերը, բացառությամբ դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների մասով ակցիզների, նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու իրավունք ունեցող հարկ վճարողների (վճարողների) կողմից վճարվում են ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 20–ը:».

2) 20–րդ կետում՝

2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերը ներկայացվում են սույն արձանագրության 19-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ, սույն կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի, ներկայացվում են ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:».

3) 26-րդ կետում «մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների մասով» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն Արձանագրության 19-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան վճարված անուղղակի հարկերի գումարները,»:

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Կատարված է քաղաքում, 20__ թվականի ___________« »-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝