ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 175 |
քաղ. Մոսկվա |
««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 022/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիան տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011) 4-րդ հոդվածի 4.11-րդ մասի 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) առաջին պարբերության մեջ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին],
բ) երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին զետեղվում է ԳՁՕ-ների կիրառմամբ ստացված արտադրանքի՝ այդ նշանին ձևով և չափով նույնական մականշվածքը՝ «ԳՁՕ» գրառման տեսքով։
Եթե արտադրողը սննդամթերքի արտադրության ժամանակ չի օգտագործել գենաձևափոխված օրգանիզմներ, ապա սննդամթերքում ԳՁՕ–ի 0,9 տոկոս և դրանից պակաս պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես չվերացվող խառնուրդ, և այդ սննդամթերքը չի դասվում ԳՁՕ պարունակող սննդամթերքների շարքին։ Այդ սննդամթերքի մակնշման ժամանակ ԳՁՕ–ի առկայության մասին տեղեկություններ չեն նշվում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|