ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 203 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հայեցակարգի իրագործման միջոցառումների պլանի 17-րդ կետի համաձայն, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգի՝ 2017 թվականի նոյեմբերի 8-ից 15-ն անցկացված փորձնական շահագործման արդյունքները.
1. Շահագործման մեջ դնել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|