ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 204
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 204

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Արձանագրության նախագծի՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Կ. Մինասյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների հարցերով նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայությունը և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Կատարված է __________ քաղաքում, 2018 թվականի _________-ի _____-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, սույն արձանագրության յուրաքանչյուր մասնակցի կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից՝

Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների հարցերով նախարարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝

     

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարության կողմից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների հարկային

մարմինների միջև անուղղակի հարկերի

վճարված գումարների վերաբերյալ

էլեկտրոնային ձևով տեղեկատվության

փոխանակման մասին»

2009 թվականի դեկտեմբերի 11-ի

արձանագրության մեջ փոփոխություններ

կատարելու մասին արձանագրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ կատարվող

 

1. 1-ին հոդվածը լրացնել «(այսուհետ՝ «Անուղղակի հարկերի գանձման կարգի մասին» արձանագրություն)» բառերով։

2. 2-րդ հոդվածում՝

ա) երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հայտարարություններ ներկայացնելու մասին կամ հայտարարության մեջ առկա տեղեկությունները ճշտելու մասին հարցումները (այսուհետ՝ հարցումներ)՝ հարցումների ռեեստրների ձևով,

հարցումների պատասխանները՝ հայտարարությունների ռեեստրների ձևով կամ ծանուցումների ռեեստրների ձևով։».

բ) հինգերորդ և վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտարարությունների ռեեստրը, հարցումների ռեեստրը և ծանուցումների ռեեստրը ձևավորվում են անդամ պետությունների բյուջեներ վճարված անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկությունների կազմին և կառուցվածքին ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող պահանջներին համապատասխան։

Հայտարարությունների ռեեստրների, հարցումների ռեեստրների և ծանուցումների ռեեստրների փոխանակումն իրականացվում է յուրաքանչյուր շաբաթ՝ շաբաթվա առաջին աշխատանքային օրը։».

գ) ութերորդ պարբերության «ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «հետո՝ հաջորդ աշխատանքային օրվա» բառերով.

դ) իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Ձևաչափային-տրամաբանական հսկողության արձանագրության մեջ այն կազմելու ժամանակ առաջացած սխալների առկայության դեպքում հայտարարությունների ռեեստրի՝ ստացող հարկային մարմինը պարտավոր է վերացնել արձանագրությունը կազմելու սխալները, կրկին կազմել ձևաչափային-տրամաբանական հսկողության արձանագրությունը և նախքան հայտարարությունների ռեեստրների հերթական փոխանակումն իրականացնելն այն ուղարկել հայտարարությունների ռեեստրի՝ ուղարկող հարկային մարմին։».

ե) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«Հիմքերը, որոնց համաձայն հայտարարությունները հետ են կանչվում ըստ այն անդամ պետության հարկ վճարողին հաշվառման կանգնեցնելու վայրի հարկային մարմնի կողմից, որի տարածք ներմուծվել է ապրանքը, հետևյալն են՝

ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով այն բոլոր ապրանքների լրիվ վերադարձը, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են ավելի վաղ ներկայացված հայտարարության մեջ,

«Անուղղակի հարկերի գանձման կարգի մասին» արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետում նշված պայմանագրում (կոնտրակտում) պարունակվող պայմաններին համապատասխանող ապրանքը հարկ վճարողի կողմից ներմուծելու բացակայության փաստը հարկային մարմնի կողմից արձանագրելը։»։

3. Նշված արձանագրության 2-րդ հավելվածի 3-րդ կետում՝

ա) երեսունիններորդ պարբերության «______ 20____ թվականի թիվ _____» բառերը փոխարինել «_______ 20____ թվականի թիվ ________՝ ապրանքների մասնակի վերադարձի հետ կապված» բառերով.

բ) երեսունիններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Եթե ավելի վաղ ներկայացված հայտարարության փոխարեն հարկ վճարողի կողմից հայտարարություն ներկայացնելը պայմանավորված է սույն կետի երեսունութերորդ և երեսունիններորդ պարբերություններում չնշված պատճառներով, ապա այդ հայտարարության աղյուսակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Ավելի վաղ ներկայացված և հարկային մարմնում գրանցված _________ 20_____ թվականի թիվ _______________ հայտարարության փոխարեն»։ Ամսաթիվն ու համարը նշվում են հայտարարության 2-րդ բաժնից։»։

 

___________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան