Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2025-04.12.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 627-Ա

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 27,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի նյութատեխնիկական ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 627-Ա որոշման

 

«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արմավիրի մարզի նորաբաց «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ դասախոսական կազմի և ուսանողների արդյունավետ և հարմարավետ ուսումնական պայմաններ ստեղծելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

4.

Ծրագիրը կատարողը

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի, Փարաքար համայնք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

27,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջը (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ գրենական պիտույքների, գրասենյակային գույքի, տնտեսական ապրանքների, հիգիենայի պարագաների, տպագրական նյութերի ձեռքբերում, միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների վառելիքի և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 27,600,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ.

2) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 2,500,000 դրամ.

3) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ներմուծում՝ 2,500,000 դրամ.

4) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ.

5) միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն՝ 3,000,000 դրամ.

6) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ.

7) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում և վառելիքի ձեռքբերում՝ 12,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

24.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2025, N 765-Ա 04.12.2025, N 627-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան