ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 184
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 184

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակումն ապահովելու նպատակով դրանց գնահատման չափանիշների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակումն ապահովելու նպատակով դրանց գնահատման չափանիշների մասին

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակումն ապահովելու նպատակով դրանց գնահատման չափանիշները:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնության՝ սույն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխանության գնահատումն իրականացվում է ճկուն մոտեցման հիման վրա՝ ելնելով այդ նախաձեռնության ներուժից և հաշվի առնելով դրա առանձնահատկությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20      թվականի      ի

թիվ       որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակումն ապահովելու նպատակով դրանց գնահատման չափանիշների

 

Չափանիշը

Մեկնաբանությունը

1. Ամբողջականությունը

նախաձեռնության նկարագրության հավաստիությունը և համապատասխանությունը ձևի մեջ նշված հարցերին. համապատասխանությունը ձևի լրացման պահանջներին

2. Նորությունը

նորարարական ներուժը (առաջարկվող գաղափարի, տեխնոլոգիայի, մոտեցումների, գործարար գործընթացների նորությունը, նոր արտադրանքի, ծառայության, կազմակերպական մոդելի և այլնի ստեղծման հնարավորությունը). առավելությունն աշխարհում գոյություն ունեցող անալոգների նկատմամբ

3. Արտադրողականությունը և արդյունավետությունը

ժամանակային և ռեսուրսային ծախսերի կրճատում` ապրանքն արտադրելու (ծառայությունը մատուցելու) ժամանակ

4. Ծախսերի նվազեցումը

սպառողների և այլ շահագրգիռ կողմերի ծախքերի նվազեցումը

5. Ռիսկերի նվազեցումը

շահագրգիռ կողմերի ռիսկերի նվազեցումը

6. Հասանելիությունը

ապրանքների (ծառայությունների) հասանելիության ապահովումն այն շահագրգիռ անձանց խմբերի համար, որոնք նախկինում չեն ունեցել դրանց նկատմամբ հասանելիություն կամ ունեցել են սահմանափակ հասանելիություն

7. Հարմարությունը և կիրառելիությունը

ապրանքի (ծառայության) օգտագործման հարմարությունը. կիրառման հնարավորությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ հաշվի առնելով դրանց տնտեսության և ենթակառուցվածքի ներուժն ու ընթացիկ պատրաստվածությունը

8. Մասշտաբայնացումը

արդյունավետ գործունեության հնարավորությունը ծանրաբեռնվածության ավելացման, բաղադրիչների նոր առաջադեմ տարբերակների ի հայտ գալու, ինչպես նաև օգտագործողների թվի և աշխարհագրական ընդգրկման ընդլայնման պայմաններում

9. Ադապտացումը

տարբերվող խնդիրների, միջավայրերի կամ պայմանների համար արդյունավետ և ռացիոնալ օգտագործման ունակությունը

10. Ունիվերսալությունը

այն ակտիվների ստեղծումը, որոնք, առանց էական ձևափոխումների, կարող են օգտագործվել այլ գործընթացներում և ճյուղերում

11. Հիմնավորված գինը

ավելի ցածր գնով առաջարկ՝ առկա այլընտրանքների նկատմամբ

12. Ինտեգրումը

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի նպատակներն իրագործելը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներում խոչընդոտները վերացնելը կամ խոչընդոտներ չստեղծելը. թվային ենթակառուցվածքների կապակցվածության ապահովումը

13. Կայուն զարգացումը

շրջակա միջավայրի բարելավումը և պահպանումը. մարդկային կապիտալի զարգացումը. մակրոտնտեսական և սոցիալական քաղաքականության բարելավումը. հետագա զարգացման համար հնարավորությունների ստեղծումը. կոռուպցիային հակազդումը. գործարար միջավայրի բարելավումը. սպառողի պաշտպանությունը. քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացումը

14. Անվտանգությունը

քաղաքացիների, ենթակառուցվածքի և այլնի անվտանգության բարձրացումը

15. Այլ չափանիշներ

նախաձեռնողը կարող է առաջարկել նախաձեռնությունների գնահատման լրացուցիչ չափանիշներ

 

————————